Հայոց պատմություն․Հայդուկային շարժումը

Հայդուկյան շարժում, ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև: Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թթ. կեսին: Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ: Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար: Հիմնական շարժիք ուժն էր բազմաթիվ անմեղ հայերի զոհվելը թուրքական բռնապետների կազմակերպած ապստամբությունների ժամանակ:

Հայդուկային շարժման սկիզբնական փուլը

Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված: Հայերի կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ ստացել են ճողեվրդի օգնությունը: Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հայրենասեր նոր երիտասարդներ: Հայ հայդուկային առաջին խմբերը առաջացել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում, և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում: Հայտնի են` Մարգար Վարդապետի, Արաբոյի, Ռ.Շիշմանյանի, Գ.Արխանյանի, Ա.Աչըքպաշյանի և Մինասօղլու խմբերը: Այս շրջանում հայդուկների որոշ ղեկավարներ փորձել են համաձայնեցնել կամ միավորել անջատական ֆիդայական խմբերի գործողությունները: Սակայն ոչ հետևողական լինելու պատճառով գրեթե արդյունքի չեն հասել: Հայդուկները որոշակի աշխատանք են կատարել` ամրապնդելու կապերը հայ ժողովրդի երկու հատվածների միջև, նրանցից շատերը այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար: 1880-902-ական թթ. կովկասահայ երիտասարդների, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունը արևմտահայերի ազատագրական պայքարի հանդեօ, և գնալով ծավալվել է օգնության շարժումը: Շատ հայ երիտասարդներ, մասնավորապես ուսանողներ, գալիս էին Թուրքիային մոտ կամ սահմանակից շրջաններ կազմում հայդուկային խմբեր և զենք-զինամթերքով փորձում անցնել Առևմտյան Հայաստան: Հայտնի են Վարդան Գոլոշյանի և Սարգիս Կուկունյանի ձեռնարկները: Կազմավորվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք էին փոխադրում Ռուսաստանից, Անդրկովկասից, Պարսկաստանից:
1890-ական թթ. սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական շարժումը, զինաված ելույթներն ու ինքնապաշտշանական մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությեւննորի` հնչակյան և հայ-հեղափոխական դաշնակցության ստեղծումով և Արևմտյան Հայաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով: Եվ քանի որ դրանք ծնվել քին հայ ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով, և նրանց հիմնական նպատակն էր Հայկական հարցի լուծումը, Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի պետք է համագործակցեին այնտեղ գործող հայդուկային խմբերի հետ` բշարժմանը տալով համազգային բնույթ: Սկզբից էլ կուսակցությունները ֆիդայիներին համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունել ազգային կուսակցությունների գաղափարական ղեկավարությունը: Հայդուկային շարժումը, որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրա ղեկավարությամբ: Ֆիդայիների հարելը հնչակյաններին կամ դաշնակցականներին սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից որն էր ավելի ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ ակն շրջաններում: Քիչ չեն դեպքերը, երբ ֆիդայիները նախ  համագործակցել են հնչակյանների, ապա դաշնակցականների հետ: Հետագայում` 19-րդ դարի 90-ական թթ. 2-րդ կեսին դաշնակցությունը, դառնալով ավելի ազդեցիկ, ղեկավարեց հայդուկային շարժումը, և մեծ թվով ֆիդայիներ դարձան դաշնակցության անդամ: Տարածվել էր ֆիդայական շարժումը Արևմտյան շատ շրջաններում և Կիլիկիայում: Երբ սուլթան Աբդուլ Համիդ 2-ը ձեռնամուխ եղավ Թուրքիայում հայ բնակչության զանգվածային բնաջնջմանը, ֆիդայիները ակտիվորեն մասնակցեին հայերի ինքնապաշտպանությանը:
Պայքարի հիմնական ուժը դարձյալ զինված հայդուկային խմբերն էին, որոնք համառ դիմադրություն էին ցույց տալիս թուրք ու քուրդ հրոսակներին, մարդասպաններին, <<ջանբեզարների>> ավազակախմբերին: Հայդուկային շարջման պոռթկում էր 1904 թ-ի Սասունի ապստամբությունը: Այս շրջանում հանդես եկան ժողովրդի մեջ մեծ համբավ հանած ֆիդայիներ Աղբյուր Սերոբը, Անդրանիկը, գևորգ Չավուշը, Նիկոլ դումանը, Ժիրայրը, Հրայրը, Ապաղանաց Մակարը և ուրիշներ:

Կուսակցությունների ստեղծումը

Արմենական կուսակցություն
Գաղտնի կազմակերպությունների ստեղծումը պարարտ հող նախապատրաստեց ազգային կուսակցությունների առաջացման համար: Առաջին հայ քաղաքական կուսակցությունը ծնունդ առավ Վանում, որտեղ դեռևս չէին մարել «Սև խաչի» գործունեության կայծերը: Իբրև քաղաքական անբարեհույս անձ Վանից արտաքսվելուց հետո Մկրտիչ Փորթուգալյանը հաստատվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում և սկսեց հրատարակել «Արմենիա» թերթը: «Սև խաչի» նախկին անդամները, որ հուսալքվել էին Մկրտիչ Փորթուգալյանի արտաքսումով, աստիճանաբար նորից համախմբվեցին, և 1885թ. խիստ գաղտնիության պայմաններում Վանում ծնվեց առաջին քաղաքական կուսակցությունը: Նրա անդամները ուսուցչի հրատարակած թերթի անունով կուսակցությունը կոչեցին Արմենական: Կուսակցության փաստական ստեղծողը և ղեկավարը Մկրտիչ Թերլեմեզյանն էր, որը հետագայում հոր անունով կոչվեց Ավետիսյան: 1890-ականներին ստեղծած իրենց առաջին ծրագրում իբրև կուսակցության առաջնային նպատակ մատնանշում էին թուրքական բռնապետությունը հեղափոխության միջոցով տապալելու անհրաժեշտությունը: Նրանք գտնում էին, որ պետք է ժողովրդին նախապատրաստել հեղափոխության համար, զինախմբեր ստեղծել: Ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար անհրաժեշտ էր զենք հայթայթել: «Արմենիայի» օրինակները և զենք Վան փոխադրելու ժամանակ զոհվեցին առաջին երիտասարդ արմենականներ արևելահայ Վարդան Գոլոշյանն ու վանեցի Հովհաննես Ագրիպասյանը:Արմենականների գործունեությունը Վանում մեծ թափ ստացավ 1890-ական թվականների երկրորդ կեսին, թուրքական կառավարության ձեռնարկած զանգվածային կոտորածների ժամանակ: 1896թ. Վանի ինքնապաշտպանական մարտերը ղեկավարում էր Մկրտիչ Ավետիսյանը: Նա իր շուրջը համախմբեց ոչ միայն արմենականներին, այլև դաշնակցականներին ու հնչակյաններին և ուժգին հակահարված տվեց թուրքական ուժերին: Մի խումբ երիտասարդների հետ Պարսկաստան անցնելու ճանապարհին նա զոհվեց: Ծանր կորուստներ ունեցած կուսակցությունն իր գոյությունը պաշտպանեց մինչև 20-րդ դարի երկրորդ տասնամյակը: Նա մեծ մասնակցություն ունեցավ 1915թ. Վանի ինքնապաշտպանական մարտերին, իսկ 1921թ., միավորվելով այլ քաղաքական ուժերի հետ, ստեղծվեց Ռամկավար-ազատական կուսակցությունը:

Հնչակյան կուսակցություն
1887թ. Ժնևում սովորող մի խումբ ուսանողներ հայտարարությամբ դիմում են «Արմինիայի» խմբագիր Մ. Փորթուգալյանին: Նրանք առաջարկում էին համախմբել ազգային-ազատագրական ուժերը և ստեղծել միասնական հեղափոխական կուսակցություն: Փորթուգալյանը տպագրում է այդ հայտարարությունը, սակայն մերժում առաջարկը: Դրանից հետո Ժնևի խումբը հեռանում է «Արմենիայից» և հենց 1887թ. հրատարակում «Հնչակ» թերթը, որն այդպես էր կոչվում Գերցենի և Օգարյովի «КОЛОКОЛ» թերթի նմանությամբ: Նրա ղեկավար անդամներն էին Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը, Ռուբեն Խանազատը և ուրիշներ:Նրանք գտնվում էին ռուս նարոդնիկների ազդեցության տակ, որոնց պայքարի եղանակները, հատկապես ահաբեկչությունը, գրավում էին հնչակյաններին: Նրանք կապված էին նաև Ժնևում գործող Գ. Պլեխանովի «Աշխատանքի ազատագրություն» մարքսիստական խմբի հետ: 1888թ. «Հնչակ» թերթում հրատարակվում է կուսակցության ծրագիրը, որի մեջ նախատեսվում էին գործունեության հեռավոր և մոտակա նպատակները: Մոտակա նպատակը թուրքական բռնապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր, իսկ նրա իրագործման միջոցներն էին ագիտացիան, պրոպագանդան և տեռորը: Արևմտյան Հայաստանն ազատագրելուց հետո նախատեսվում էր պարսկահայերի, ռուսահայերի ազատագրումը: Հայության հատվածների միավորումից պետք է ստեղծվեր դեմոկրատական հանրապետություն: Հեռավոր նպատակը սոցիալիզմի կառուցումն էր ողջ մարդկության համար, որը վերջ կդներ մարդու շահագործմանը մարդու կողմից: «Հնչակում» հրատարակված այդ ծրագիրը հայտարարեց կուսակցության ստեղծման մասին: 1889թ. նրանց ներկայացուցիչը մասնակցեց II ինտերնացիոնալի հիմնադիր ժողովին: Նույն թվին էլ Խանազատն ու Կաֆյանը մեկնեցին Կ. Պոլիս, հանդիպումներ ունեցան նշանավոր հասարակական-քաղաքական գործիչների հետ: Նրանցից Արփիար Արփիարյանին ոգևորեց ծրագրի Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը, և նա իր ողջ խմբով մտավ հնչակյան կուսակցության մեջ:1890թ. Տրապիզոնում ստեղծվեց հնչակյան առաջին մասնաճյուղը, որը կապեր հաստատեց Կ.Պոլսի հնչակյանների հետ: Միացյալ ջանքերով 1890թ. հուլիսի 15-ին կազմակերպվեց Գում-Գափուի ցույցը, որը գնդակոծվեց կառավարության կողմից: Կուսակցության ուժեղ մասնաճյուղեր ստեղծվեցին մի շարք հայաշատ վայրերում: Կուսակցության ներսում եղած սոցիալիզմի վերաբերյալ տարաձայնությունները հարթելու համար 1896թ. հունվարին Լոնդոնում հրավիրվեց պատգամավորական ժողով: Այնտեղ արևմտահայ հնչակյանները Ա. Արփիարյանի և Մ. Տամատյանի ղեկավարությամբ պահանջում էին, որ կուսակցությունը հրաժարվի սոցիալիզմի քարոզչությունից և ղեկավարման կենտրոնացված սկզբունքից: Այդ ժամանակ կուսակցությունը բաժանվեց 2 թևի: 1896թ. Լոնդոնի պատգամավորական ժողովում արևմտահայ թևը ստացավ «վերակազմյալ հնչակյաններ» անունը: Նրանք հետագայում կատաղի պայքար սկսեցին իրար դեմ, որը հաճախ ավարտվում էր երկու թևի գործիչների սպանություններով:

Հայ-հեղափոխական կուսակցություն
Թիֆլիսում տարբեր հեղափոխական կազմակերպությունները միավորվեցին Քր. Միքայելյանի ղեկավարած հայ նարոդնիկների խմբի հետ: Այդ ընթացքում որոշվեց արևմտահայերի ազատագրության համար պայքարող բոլոր խմբերի միավորումով ստեղծել «Հայ հեղափոխականների դաշնակցություն»: 1890թ. սեպտեմբերին լույս տեսավ նրա «Մանիֆեստը», որտեղ գործունեության նպատակը հայտարարվում էր «Թուրքաց Հայաստանի քաղաքական ազատությունը»: Ընտրվեց կենտրոնական վարչություն: Միավորվելու համար բանակցություններ սկսվեցին նաև Թիֆլիս եկած հնչակյան Խանազատի հետ: Վերջինս պնդում էր, որ կուսակցության ծրագրում դրվեն սոցիալիզմի սկզբունքները: Դրան դեմ դուրս եկան Քր. Միքայելյանն ու Ս. Զավարյանը: Կուսակցությունների միավորմանը դեմ էին հնչակյաններից Նազարբեկյաև ամուսինները: Միությունը չկայացավ: Հայ հեղափոխականների դաշնակցությունը գործունեության առաջին ամիսներին իր կազմակերպական ցանցերը տարածեց Անդրկովկասում, թափանցեց Արևմտյան Հայաստան, նաև Ռուսաստանի հայաշատ վայրերը: Կուսակցության առաջին ընդհանուր ժողովը եղավ 1892թ.: Քննարկվեցին բոլոր վիճելի հարցերը: Կուսակցության գործելակերպի քննարկման ժամանակ սուր քննադատության ենթարկվեց կենտրոնացված ղեկավարության համակարգը: Հաղթեց Ս. Զավարյանի և Հ. Դավթյանի կողմից առաջադրված ապակենտրոնացման սկզբունքը, որը դարձավ կուսակցության հետագա ընդարձակմանը նպաստող ամենամեծ գործոնը: Այդ ընթացքում կուսակցությունը վերանվանվեց Հայ հեղափոխական դաշնակցություն: «Դրոշակի» 1894թ. համարներում տպվեց «Մեր ծրագիրը»: Ծրագրային հարցերում կուսակցությունը պետք է լիներ միասնական և կենտրոնացված: Ծրագիրը բաղկացած էր երեք մասից՝ «Նպատակ», «Միջոցներ», «Կազմակերպություն»: Կուսակցության նպատակն էր ընդհանուր ապստամբության միջոցով Արևմտյան Հայաստանի տնտեսական և քաղաքական ազատությունը: Միջոցներն էին մարտական խմբերի ձևավորումը, ժողովրդին զինելը և ինքնապաշտպանության կազմակերպումը: «Կազմակերպություն» բաժինն ընդունում էր ապակենտրոնացման սկզբունքը: Առաջին ընդհանուր ժողովին հաջորդած տարիները եղան ՀՀԴ-ի ընդարձակման շրջանը: Անդրկովկասի բոլոր նահանգներում և հայաշատ վայրերում, Հյուսիսային Կովկասում, ռուսական բոլոր գաղթավայրերում ստեղծվեցին տեղական մարմիններ: Ուժեղ կառույցներ ձևավորվեցին Ատրպատականում, Վան-Վասպուրականում, ապա նաև Թուրքական կայսրության հայաշատ վայրերում: 1890-ական թվականների երկրորդ կեսից սկսած ՀՀԴ-ն աստիճանաբար դարձավ ամենաազդեցիկ համահայկական կուսակցությունը:Հայ ազգային կուսակցությունները, չնայած իրենց ոչ համերաշխ գործելակերպին, մեծ աշխատանք կատարեցին ժողովրդի ազգային ինքնագիտակցության արթնացման, ինքնապաշտպանության կազմակերպման գործում:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы