Քիմիա․ Էկոտուր 2024

. Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական հիմնախնդիրներ գիտեք, թվարկեք:

Մարդկությանը հուզող էկոլոգիական հիմնախնդիրները լինում են էներգետիկ (էլեկտրաէներգիա, վառելիք), առողջապահական (էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր խմելու ջուր, մաքուր կենսական միջավայր)։

2. Ի՞նչ կարծիք ունեք կենսական միջավայրի մասին:
Ես ունեմ հստակ կարծիք, որ պետք է պահպանենք կենսական միջավայրը, քանի որ հակառակ դեպքում կունենանք լրջագույն հետևանքներ՝ օդի, ջրի աղտոտում, կենսական բազմազանության անհետացում և այլ խնդիրներ։ Իսկ սա կատարելու համար պետք է պահպանել հիգիենա և հոգ տանել շրջակա՝ կենսական միջավայրի մասին։ Մեր օրերում, շրջապատը շատ աղտոտված է։

3. Որո՞նք են առողջ ապրելակերպի սկզբունքները:

Առողջ ապրելակերպի մի մասն է մարմնակրթությունը՝ մարմնամարզությունը և սպորտը։ Ավելի կարևոր է անձնական հիգիենան։ Առողջ ակրելակերպին խնագարում են վատ սովորույթունները (ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութ և այլն) և ստրեսը (վախի զգացում, վատ մտքեր և այլն)։ Ստրեսային իրավիճակներից պետք է դուրս գալ կատակով ու հումորով։

4. Ինչպիսի՞ թունավոր նյութեր կան օդում, հողում և ջրում:

Օդի մեջ կան թունավոր գազեր (ազոտի օքսիդ, ազոտական թթու, ծծմբական թթու և այլն)։

5. Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ:

Էկոլոգիապես մաքուր սնունդը չպետք է պարունակի թունաքիմիկատներ, պեստիցիդներ, կայունացուցիչներ, գենետիկորեն մոդիֆիկացված նյութեր, պարարտանյութերի ավելցուկ։

6. Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկությունները:

Օրգանոլեպտիկ հատկություններն են՝ գույնը, հոտը, համը։ «Օրգանոլեպտիկ» բառը առաջացել է հունարեն ὄργανον՝ գործիք, և ληπτικός՝ ներծծել։

7. Ի՞նչ է «նիտրատային աղետը»:

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում գրանցվեցին թունավորումներ: Դրանց պատճառը նիտրատներն էին, որոնք օգտագործվել էին որպես պարարտանյութ: Նիտրատներ պարունակող սննդամթերքներով թունավորումները անվանվեցին նիտրատային աղետ:

8. Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր:

Խմելու ջուրը պետք է լինի քաղցրահամ, թափանցիկ, չունենա հոտ, չպարունակի 100-ից ավելի ախտածին մանրէ մեծահասակների համար։ Ջրին դառնահամություն են տալիս կալցիումական և մագնեզիումական աղերը։

Բնության մեջ բացարձակ մաքուր ջուր չկա։ Ծովի ջրից կարելի է ստանալ քաղցրահամ ջուր վակուումային թորման միջոցով։ Այդպիսի թորումն իրականացվում է ցածր ճնշման տակ։ Ծովի ջուրն աղազրկելու համար օգտագործվում են նաև սառեցման, իոնափոխանակային և այլ եղանակներ։

9. Որո՞նք են ջրի աղտոտման տեսակները:

10. Ի՞նչ է թորած ջուրը, ինչպե՞ս են ստանում թորած ջուր:

Թորած ջուրը հանքային աղերից, տարբեր նյութերից և խառնուրդներից մաքրված ջուրն է։ Թորման ժամանակ հեղուկ ջուրն անցնում է գազային վիճակի, ապա կոնդենսանում հեղուկ վիճակի։ Թորած ջուրը պիտանի չէ խմելու համար։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы