Հայոց պատմություն․ Հին հայաստանի մշակույթը

ա. Հայկական առասպելներն ու վիպերգերը
Առասպելներն Աստվածների, սրբազան վայրերի, նախնիների ու հերոսների մասին ստեղծված հնագույն ավանդապատումներ են։ Դրանք հաճախ ունենում են ոչ իրական, չափազանցված դրվագներ։ Մեզ են հասել բազմաթիվ առասպելներ ՝ աստվածների, երկնքի ու երկրի, ժամանակի, լույսի ու խավարի, արևի, լուսնի և աստղերի մասին։ Շատ առասպելներ պատմում են Հայոց աշխարհի լեռների, գետերի ու բնակավայրերի մասին։ Առասպելների մի խումբ էլ նվիրված է մեր ժողովրդի նախնիներին ու մեծ հերոսներին։ Դրանց մեծ մասը մեզ է հասել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ։ Հայության ամենասիրելի ավանդավեպերից է «Հայկ և Բել» դիցավեպը։ Ըստ դրա ՝ Հայկն առաջին մեծ աստվածներից մեկի որդին էր։ Նա պայքարի դուրս եկավ բռնակալ Բելի դեմ, ով ձգտում էր տիրել համայն աշխարհին։ Պայքարը ավարտվեց Հայկի հաղթանակով։ Հայկը դարձավ Հայոց պետության հիմնադիրը և ստեղծեց հայկական օրացույցը։ Հայկի ժառանգներից էր ՝ Տորք Անգեղը։ Տորք Անգեղի առասպելը պատմում է նրա հայրենասիրության, անկրկնելի ուժի և քաջության մասին։ «Արա Գեղեցիկ և Շամիրամը» փառաբանվում է Հայկազուն Արայի հավատարմությունը։ Նա չի գայթակղվում այլ երկրի հարստություններով և օտար թագուհով, այլ նախընտրում է սեփական երկիրն ու հարազատ ընտանիքը։ Ի տարբերություն առասպելների ՝ վիպերգերը հիմնականում իրապատմում են, այսինքն հիմնված են պատմական հավաստի դեպքերի վրա։ Օրինակ ՝ «Տիգրան և Աժդահակ» վիպերգը նվիրված է Ք.ա. 6-րդ դարի պատմական իրադարձություններին։ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը դաշնակցեց պարսից արքա Կյուրոս Մեծի հետ և միասին տապալեցին Մարաստանի արքա Աժդահակին ու նրա տերությանը։ Տիգրան արքային վիպերգում բնորոշ էին ՝ հզորությունը և հոգատարությունը։ «Երվանդ և Արտաշես» վիպերգում ներկայացվում է, թե ինչպես է նա փրկվել Սմբատ Բագրատունուց և հետագայում Երվանդ վերջինից խլել է գահը։ «Արտաշես և Սաթենիկ» վիպերգում հյուսիսց ալանները արշավում են Հայաստան։ Արտաշես արքան հաղթում է նրանց ՝ գերի վերցնելով նաև ալանների արքայորդուն։ Այդ ժամանակ ալանների արքայադուստր Սաթենիկը Կուր գետի հանդիպակաց ափից դիմում է Արտաշեսին ՝ խնդրելով ազատել իր եղբորը։ Արտաշեսը սիրահարվում է Սաթենիկին և խնդրում է նրա ձեռքը, բայց ալանների արքան մերժում է ՝ նշելով, որ Արտաշեսն ի վիճակի չի լինի վճարել այն մեծ գլխագինը, որը, ալանների սովորույթի համաձայն պետք է վճարեր փեսան հարսի համար։ Զայրացած նման պատասխանից ՝ Արտաշեսը խնդիրը լուծում է քաջին վայել պատվախնդությամբ։ Հայոց արքան ամուսնանում է Սաթենիկի հետ։ Տեղի է ունենում արքայական շքեղ հարսանիք, որի ժամանակ արքայի վրա ոսկի, իսկ հարսի վրա մարգարիտ էին շաղ տալիս։

բ. Հայոց նախաքրիստոնեական հավատքը
Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածությունների: Երբ ցեղերը միավորվելով ստեղծեցին առաջին պետական կազմավորումները, նրանք «միավորեցին» նաև իրենց աստվածներին: Կրոնի այդ տեսակը կոչվում է բազմաստվածություն (հայտնի է նաև հեթանոսություն անունով)։

Տվյալ պետության մեջ պաշտվող աստվածների համախումբը կոչվում էր դիցարան (հին հայերենում «դիք» նշանակում էր «աստվածներ», իսկ «դից»` «աստվածների»):

Արատտայի երկրի հովանավոր աստվածն էր Հայկը, որ համարվում էր արարչագործ Հայա աստծո որդին։ Հայկի անունով էր կոչվում երկնքի ամենապայծառ համաստեղությունը` Օրիոնը: Հայկական ավանդազրույցի համաձայն` Հայկն իր որդիների ու դուստրերի անուններով է կոչել կենդանակերպի (զոդիակի) 12 համաստեղությունները:

Բազմաստվածության դարաշրջանի ավարտից հետո Հայկը մեծարվել է իբրև մեր ազգի նախնի նահապետ և շատ սիրված է ու մեծարվում է մինչև այսօր: Վանի թագավորության դիցարանն արձանագրված է Մհերի դռան վրա: Այն կազմված է եղել 35 աստվածներից և 35 դիցուհիներից։ Դիցարանը գլխավորում էին երեք գերագույն աստվածները: Աստվածների հայր Խալդին համարվում էր երկնքի ու երկրի, տիեզերքի արարիչը: Աստվածներից բացի` երկրպագվում էին շուրջ 30 սրբություններ:

Վանի թագավորությունից հետո ձևավորվում է նոր դիցարան: Քրիստոնեության ընդունման նախօրյակին հայոց դիցարանը ներկայանում է հետևյալ տեսքով։ Դիցարանը ղեկավարում էր Արամազդը, որին պաշտում էին իբրև արարիչ երկրի և երկնքի: Նա բարօրություն, լիություն, արիություն շնորհող էր:

Չափազանց սիրված էր Մայր դիցուհի Անահիտը, որին մեծարում էին «Ոսկեմայր» տիտղոսով։ Նա համարվում էր Հայոց աշխարհի փառքն ու սնուցողը, բոլոր բարիքների շնորհատուն, երկրի ու մայրաքաղաքի պահապան հովանավորը:

Ռազմի և քաջության աստվածն էր Վահագնը: Նրա կինը` Աստղիկ դիցուհին, երկնային լույսի, սիրո և գեղեցկության աստվածուհին էր, որին էլ նվիրված է Վարդավառի տոնը:

Սիրված դիցուհի էր Նանեն` մայրության և ընտանիքի պահապան դիցուհին:

Արեգ-Միհրն արեգակի, լույսի և արդարության աստվածն էր: Հայերը երկրպագում էին նաև Տիր աստծուն, որը գրի և գրականության, արվեստի ու գիտության հովանավորն էր: Հայերը հնուց աչքի են ընկել հյուրասիրությամբ։ Մեր դիցարանում իր տեղն ուներ հյուրընկալության Վանատուր աստվածը:

Հելլենիզմի դարաշրջանում հայոց աստվածները համապատասխանեցվել են հունականների հետ (Արամազդ-Զևս, Անահիտ–Արտեմիս, Վահագն Հերակլես, Աստղիկ–Ափրոդիտե, Արեգ–Միհր–Հելիոս, Տիր-Ապոլոն և այլն): Սակայն օտար աստվածների ոչ անունները, ոչ էլ պաշտամունքը մեր ժողովրդի մեջ չեն տարածվել։

Հայոց հին հավատքի ամենաբնորոշ գիծն այն է, որ մեր ժողովուրդը չի պաշտել չար կամ չարագործ աստվածների: Մեր նախնիները երկրպագել են միայն բարին, լուսավորը, ընտանիքը, գիտությունը, արվեստը և այլ բարիքներ։

գ.  Գրավոր մշակույթը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 155-169, նաև այլ աղբյուրներ/.
405թ.-Մաշտոցյան գրերի ստեղծում Հույն պատմիչ Փիլոստրատոս-վկայոըմ է Արշակ Ա արքայի ժամանակ օգտագործված հայկական գրերի մասին։ (34-35թթ.) 235թ.-ժամանակագրություն, հույն պատմիչ. հայերին դասում է սեփական գիր ունեցող ժողովուրդների շարքում։ Ագաթանգեղոս-վկայում է հայկական նշանագրերի, նախաքրիստոնեական Հայաստանում դպրության Տիր Աստծո պաշտամունքի մասին:
Մովսես Խորենացի (5րդ դարի պատմիչ, պատմահայր)-տեղեկացնում է, որ 2-3րդ դարերում Բարձր Հայքի Անի ամրոցում պահվում էր մեհենական պատմագրության դիվանը(արխիվ): Օտար լեզուների կիրառումը-պարսկերեն, էլամերեն, ասորերեն, հունարեն, բաբելոներեն, արամերեն և այլն։ Հայկական մեհենագրություն- մեհյանների՝ տաճարների գիր, սրբազան գիր, մի քանի հարյուր նշաններից բաղկացած գրային համակարգ։ Ունեցել են պատկերների տեսք, կոչվել են պատմերանշաններ( օրինակ եգիպտական հիերոգլիֆները)։
Վանի թագավորության մեհենագրություն – 300 նշան, որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով։ Հայաստանում կիրառված օտար գրահամակարգերը- խեթա-լուվիական հիերոգլիֆներ, ասուրա-բաբելական սեպագիր, ուրարտական սեպագիր։ Հին Հայաստանում կիրառվել է երկու այբուբեն՝ հունական և արամեական։

Նկարագրե՛ք Հայոց դիցարանը Քրիստոնեության ընդունման նախօրյակին:
Քրիստոնեությունից առաջ հայոց դիցարանը այսպիսինն էր․ Արամազդը՝ աստվածն է աստվածների, արարիչը երկրի և երկնքի։ Նրան էր նաև վերագրվում լիության, առատության, բարօրության աստծու դերը։ Իր քույրը կամ կինն էր Անահիտը՝ բերրիության, մայրության, ամեն բարիք շնորհող աստվածուհին՝ Ոսկեմայրը։ Նա նաև պաշտպանում էր երկիրը և մայրաքաղաքը։ Աստվածներից էր Վահագնը ում մասին կա առասպել, թե ինչպես է նա սպանում վիշապին և փրկում երկիրը։ Այս առասպելից արդեն կարելի էր ենթադրել, որ նա պատերազմի, կայծակի, քաջության աստվածն է։ Աստվածուհիներն են Նանեն՝ իմաստնության և ռազմի, Աստղիկը՝ գեղեցկության և սիրո և Ծովինարը՝ ջրերի ու ծովերի։ Ըստ որոշ աղբյուրների Աստղիկը Վահագնի կինն, սակայն կա նաև պնդում, որ դա Հելլենիզմից մնացած մասնիկ է։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы