Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:
Խնդիրներ
Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:
Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը: Պատասխանում է ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին:
Մայրը սիրում է որդուն: Երեխան բացեց դուռը:
Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝ անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին։
Առաջադրանք 1․ Գտել ենթական և ուղիղ խնդիրը։
1․ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։
2․Տղան միայնակ վերանորոգեց տունը։
3․ Գիրքը փոխանցեց ընկերոջը։
4․ Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։
5․ Նա սիրում է մայրիկին։
Անուղղակի խնդիրը ցույց է տալիս գործողության հետ ոչ անուղղակի կապ ունեցող առարկան: Անուղղակի խնդիրներն են՝ ներգործող, հանգման, միջոցի, անջատման:
Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։
Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ, ինչի՞/ն/, ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞, ու՞մ հանդեպ, ինչի՞ հանդեպ, ու՞մ հետ հարցերին։
Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։
Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։
Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։
Առաջադրանք 2․ Գտնել հանգման անուղղակի խնդիրները։
Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։
Երեխան հավատում էր մոր խոսքին։
Ծեր կինն աղոթում էր Աստծուն ։
Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։
Առաջադրանք 3․
Գտիր նախադասությունների ենթական, ստորոգյալը, ուղիղ խնդիրը և հանգման խնդիրը։
- Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:
Աշակերտը-ենթակա
ուղղեց-ստորոգյալ
հարց-ուղիղ խնդիր
վարպետին-հանգման խնդիր - Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
նա-ենթակա
վաճառեց-ստորոգյալ
ապրանքը-ուղիղ խնդիր
անգլիացիներին-հանգման խնդիր - Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
դասղեկը-ենթակա
հանձնեց-ստորոգյալ
գիրքը-ուղիղ խնդիր
երեխային-հանգման խնդիր - Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:
ասում եմ- ստորոգյալ
խոսքեր-ուղիղ խնդիր
Անդոյին-հանգման խնդիր - Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձի բերել:
Աստված-ենթակա
պատվիրում է- ստորոգյալ
դարձի բերել-ուղիղ խնդիր
Մովսեսին-հանգման խնդիր