Փորձ 1. Սպիտակուցի քսանտոպրոտոնային ռեակցիան. պեպտիդային կապի հայտնաբերումը բիուրետային ռեակցիայով
Ազդանյութեր՝ ձվի սպիտակուցի լուծույթ, CuSO4 2%-անոց լուծույթ և NaOH 10%-անոց լուծույթ:
Փորձի ընթացքը. Փորձանոթի մեջ լցնել 10-12 կաթիլ ձվի սպիտակուցի լուծույթ, ավելացնել նույն ծավալով NaOH-ի 10%-անոց լուծույթ և զգուշորեն պատով սահեցնելով՝ ավելացնել 2-4 կաթիլ CuSO4-ի լուծույթ: Նկատվում է կապտամանուշակագույն գունավորում:
Փորձ 2. Պեպտիդային կապի հայտնաբերումը <<Մարիաննա>> ֆիրմայի կաթում
Ազդանյութեր՝ կաթ, CuSO4 2%-անոց լուծույթ և NaOH 10%-անոց լուծույթ:
Փորձի ընթացքը. Փորձանոթի մեջ լցնել մոտ 10 մլ կաթ և նոսրացնել ջրով, ավելացնել 5մլ NaOH-ի 10%-անոց լուծույթ և զգուշորեն պատով սահեցնելով՝ ավելացնել 2-4 կաթիլ CuSO4-ի լուծույթ: Նկատվում է կապտամանուշակագույն գունավորում, որը պեպտիդային կապի հայտնաբերումն է բիուրետային ռեակցիայով:
Փորձ 3. Սպիտակուցի բնափոխումը
Ազդանյութեր՝ Ձվի սպիտակուցի լուծույթ, կաթ, աղաթթվի՝ HCl-ի 10%-անոց լուծույթ կամ քացախաթթվի 10%-անոց լուծույթ (քացախ):
Փորձի ընթացքը: Փորձանոթի մեջ լցնել 10 մլ ձվի սպիտակուցի լուծույթ կամ էլ նույն քանակով կաթ, ավելացնել 3 մլ HCl-ի 10%-անոց լուծույթ կամ 5 մլ քացախաթթվի 10%-անոց լուծույթ (քացախ); Փորձանոթի պարունակությունը զգուշությամբ տաքացնել թափահարելով մինչև նկատվեն սպիտակուցի մակրոմոլեկուլները: