
- Թագավորության ստեղծումը: Արտաշես 1-ին
Արտաշես Ա ծնվել է մոտ մ.թ.ա մոտ 230 թվականին, Հայոց թագավոր է դարձել մոտ մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից է։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. 200 թ.–ին նրա կառավարիչ է նշանակել Արտաշես Ա–ին։ Իր թագավորության սկզբում Արտաշես 1-ը արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։
Միացյալ հայկական պետությունից դուրս են մնում Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը: Մ.թ.ա. 165 թ.–ին հարավում Արտաշես 1-ը բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Արտաշես 1-ը մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել է չորս զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Նա միշտ խրախուսում էր քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ էլ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։
Երկրի նրքին կյանքում Արտաշես Ա-ն մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա բանակը բաժանեց չորս սահմանական զորավարությունների։ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների։ Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը։ Ավագ որդի Արտավազդին նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար։ Արևմտյան զորավարությունը տվեց մյուս արդի Տիրանին, հյուսիսայինը՝ Զարեհ անունով որդուն, հարավայինը՝ իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Հազարապետության նշանակվեց արքայաորդի Վրույրը։ Մյուս որդուն՝ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ։ Արտաշես Ա-ն ամրապնդեց թագավորական նախնիների պաշտպանմունքը, որը Հայաստանում տիրում էր դեռևս Վանի թագավորության ժամանակաշրջանում։ Արտաշատում կառուցվեց Մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները։ Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ։