Ընդգծել ենթակաները, դուրս գրել ստորոգյալները, նշել պարզ են, թե բաղադրյալ։
Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։
Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։
Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։
Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։
Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա,
, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։
վարազի պես էր— բաղադրյալ
հրեշ էր— բաղադրյալ
կերևար— պարզ
կկանգներ— պարզ
կնայեր-պարզ
կացնահար է անում— բաղադրյալ
դուրս կգար— բաղադրյալ
կմռնչար— պարզ
քնից զարթնում — բաղադրյալ
մռռում— պարզ
մնում էր— պարզ
որսորդ էր- բաղադրյալ
ուներ— պարզ
էր գնում— պարզ
չէր մոտենում-պարզ
կոխ կենում— բաղադրյալ
հալածում էին— պարզ
վազում էր— պարզ
ճչում-պարզ
տարերք էր— բաղադրյալ
ճչում— պարզ
բացվում էր— պարզ
էին երևում— պարզ
նստում էր-պարզ
ուտեն-պարզ
վերադառնում էր-պարզ
տեսներ-պարզ
հարձակվեին-պարզ