Քիմիա․ Նախագիծ․ Կենդանի օրգանիզմի քիմիա

Ուղղորդող հարցեր.

Որո՞նք  են  անկենդան  և  կենդանի օրգանիզմների  նմանությունները և տարբերությունները
Մեզ շրջապատող բնությունը կազմված է երկու մասից՝ անկենդան նյութից և կենդանի օրգանիզմներից:

Անկենդան նյութը կազմում են հողը, ջուրը, օդը, ապարները, ժայռերը և այլն:

Կենդանի օրգանիզմները և անկենդան նյութը միմյանց նման են բաղադրությամբ, որովհետև կազմված են նույն տարրերից:

Սակայն պարզվում է, որ կենդանի օրգանիզմներն ունեն հատկանիշներ, որոնք չունի անկենդան նյութը: Դրանց օգնությամբ էլ կենդանի օրգանիզմները տարբերվում են անկենդան նյութից:

Կենդանի օրգանիզմները բազմանում են, աճում են, զարգանում են, սնվում են, տեղաշարժվում են, հաղորդակցվում են, արձագանքում են միջավայրի պայմաններին, միջավայրի հետ կատարում նյութափոխանակություն, գրգռվում, հարմարվում և այլն:

Քանի՞  <<թագավորության>> է   բաժանվում  կենդանի  աշխարհը
1. Բակտերիաների թագավորություն:

2. Բույսերի թագավորություն:

3. Սնկերի թագավորություն:

4. Կենդանիների թագավորություն:

Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, որոնք նաև անվանում են կենսական  տարրեր`մակրո-, միկրո-, ուլտրատարրերը

Կենդանի օրգանիզմի հիմնական տարրերն են ՝ մակրոտարրերը, միկրոտարրերը և ուլտրատարրերը։ Մակրոտարրերն են օրինակ ՝ ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (Օ), ազոտը (N), ֆոսֆորը (P) և ծծումբը (S): Միկրոտարրերն էին ՝ երկաթը (Fe), կալցիումը (Ca), նատրիումը (Na), քլորը (Cl), կալիումը (K), յոդը (I), մագնեզիումը (Mg), ֆտորը (F), ցինկը (Zn), ալյումինը (Al), սիլիցիումը (Si) և մանգանը, իսկ ուլտրատարրերն են ՝ ոսկին (Au), արծաթը (Ag) և այլն։

Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, գրեք  նրա  բաղադրությունը

Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է։
Բջջի կառուցվածքը՝
Բջջաթաղանթ՝

  • սահմանազատում է բջջին շրջակայից,
  • տալիս նրան որոշակի ձև,
  • պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
  • ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

Ցիտոպլազմա՝

  • մածուցիկ անգույն զանգված է,
  • լցնում է բջջի ամբողջ խոռոչը,
  • իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,
  • նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:

Կորիզ՝

  • պարունակում է բջջի ժառանգական նյութը,
  • նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:
  • Օրգանոիդներ՝
  • ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Ինչու՞ են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է…»
Գիտնականները ասում են այդպես, որովհետև սպիտակուցները շատ մեծ դեր ունեն մեր կյանքում և դրանց շնորհիվ է, որ մենք ապրում ու շնչում ենք։

Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների,    վիտամինների  գործառույթները  կենդանի  օրգանիզմում

Ինչպիսի՞ օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում
Օրգանական նյութեր են ՝ սպիտակուցները, ածխաջրերը, սախառոզը, գլյուկոզը, ճարպերը, լիպիդները, գլիկոգենը, օսլան, նուկլեինաթթուները և այլն։
Անօրգանական նյութեր են ՝ ջուրը (H2O), կերակրի աղը (NaCl), յոդը (I), թթվածինը (O), աղաթթուն (HCl) և այլն։

Ինչպիսի՞  երևույթ   է  լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉՝ ֆիզիկական, թե՞ քիմիական
Ֆոտոսինթեզը քիմիական երևույթ է, քանի որ ֆոտոսինթեզը  ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթետիկ գունանյութերի բույսերի մոտ` քլորոֆիլ, բակտերիաների մոտ՝ բակտերիոքլորոֆիլ և բակտերիոռոդօպսին մասնակցությամբ։

Ինչպիսի՞  կենսական  միջավայր  է  անհրաժեշտ  բույսի  աճի  համար բաղադրությունը
Բույսերի աճի համար անհրաժեշտ սննդանյութեր, միկրոտարրեր, օգտակար միկրոօրգանիզմներ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы