
Գտնել ենթակաները և ստորոգյալները(գրել պա՞րզ է, թե՞ բաղադրյալ)։
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։
Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։
Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։
Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։
նստում-պարզ
կորչում են-պարզ
սևին են անում— բաղադրյալ
չեն երևում— պարզ
հսկում կա-բաղադրյալ
գոց են-բաղադրյալ
ձայն է տալու— բաղադրյալ
ցրում է— պարզ
հալվում են-պարզ
երևում են— պարզ
կա-պարզ
քերում է-պարզ
հղկում-պարզ
գալարվում է -պարզ
ոռնում են-պարզ
կրծում-պարզ
է լսվում-պարզ
աղմկում են-պարզ
պտույտներ անում-բաղադրյալ
բարձրանում է— պարզ