Հայոց լեզու․ Նախադասության գլխավոր անդամներ․ Ենթակա

Դուրս գրել ենթականները, թե ինչ խոսքի մասով են արտահայտված։

Լուսաբացի շողքը(գոյական) երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը(գոյական)զարթնեց, տրեխները հագավ:

Ասյայի մոտով անցնելիս նա(դերանուն) տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը(գոյական) մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան(գոյական), թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը (գոյական) բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը (գոյական) նրա(գոյական)շապի՞կն էր:

Կովը (գոյական) շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը (գոյական)օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը (գոյական)թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան (գոյական)էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա (գոյական)ծիծաղում էր, երբ հորթը (գոյական)դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы