Ձմեռային ճամբար․ Նախագիծ․ Ազգային խոհանոց․ Մեքսիկական խոհանոց

Մեքսիկական խոհանոց — խոհանոց, որը իրենից ներկայացնում է ացտեկական և իսպանական ավանդույթների խառնուրդ։ Հիմքը կազմում են տորտիլյաները   համեմունքներով, որոնց մեջ առաջին տեղն է զբաղեցնում չիլի պղպեղը (մեքսիկական խոհանոցի «այցեքարտ») և սալսան։ Տորտիլաներից պատրաստում են տարբեր ռուլետներ. բուրիտո (մսով կարկանդակ), էնչիլադա (տորտիլյա թաթախված պանրի սոուսի մեջ, ներսում` հավի միս ու լոբի) և չիմիչանգի (եռացող ձեթի մեջ տապակված գլանափաթեթ պանրով, հավի կամ տավարի մսով ու լոլիկով)։ Դրանցով նաև պատրաստում են ձվածեղ ու էվոս։ Դրանք մատուցվում են մրգերով և բանջարեղենով աղցանների հետ, որոնցից ամենահայտնին է գուակամոլեն (սառը նախուտեստ ավոկադոյի խյուսային միջուկից՝ լոլիկի, լայմի հյութի և այլ բանջարեղենի ու համեմունքների ավելացմամբ) և պիկո-դե-գայոն (աքաղաղի կտուց) — կծու սոուս կտրտած լոլիկի խորանարդիկներով, սոխով և հալապենո պղպեղով։ Մսային ուտեստների շարքում առաջին տեղը զբաղեցնում է ֆահիտան  — տավարի միս տապակված գրիլի վրա։ Ամենատարածված նախուտեստները բրինձն ու լոբին են։ Բնորոշ համեմունքներ. համեմ, պղպեղներ սերանո և հալապենո : Մեքսիկական հայտնի ալկոհոլային խմիչքը տեկիլան է։ Մեքսիկական ծագում ունի սիրված ըմպելիքը` կակաոն կամ տաք շոկոլադը, այս ըմպելիքները ավանդական են համարվում Մեքսիկայի համար։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы