Հայոց պատմություն․ Ներքին դրությունը

Հայաստանի անկախանալուց հետո իր ներքին սոցիալ-տնտեսական դրությունը շատ վատ վիճակում էր: Առաջին համաշխարհային պատերազմից և թուրքական երկու արշավանքներից հետո ավիրվել էին արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, թուլացել էին երկրի տնտեսական կապերը:

Երկրում տարածվել էր սով և համաճարակներ, որոնց պատճառով շատ մարդ մահացավ: 1918 թ. վերջին օրական մահանում էր միջինում 2 հազար մարդ: Օգնության համար դիմեցին դաշնակից երկրներին, որոնք որոշ չափով պարենամթերքներ տրամադրեցին:

Հայաստանում գաղթականության թիվը հասնում էր 300 հազարի, իսկ որբ և անապաստան երեխաները 40 ­հազարից ավել էին: Նրանց օգնության հարցում մեծ դեր կատարեց Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեն:

Հայաստանում տարածված չէր կալվածատիրական հողային սեփականությունը: Այդ պատճառով գյուղացիների բաժինը շատ չէր մեծանում: Հողի մասին օրենքն ընդունվեց 1920 թ. Մայիսյան ապստամբության ճնշումից հետո, որի համաձայն անհատույց բռնագրավվում և ազգայնացվում էին կալվածատիրական հողերը և տրվում գյուղացիներին: Գյուղացիներին բաժանվեց նաև սերմացու:

Երկրի տնտեսության վերականգնման մեջ դեր խաղացին Հայաստանից դուրս ապրող հայ դրամատերերը: Նրանցից շատերը սկսեցին Հայաստանում կառուցել էլեկտրակայաններ, անցկացնել երկաթուղիներ, յուրացնել խոպան հողեր, շահագործել հանքավայրեր:

Երկրի հասարակական–քաղաքական կյանքը աշխույժ էր, և ժողովուրդը մասնակցում էր պետականաշինությանը:

Այդպես քայլ առ քայլ վերականգնվում էր երկրի տնտեսությունը:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы