Օնտոգենեզը, որը սեռական ճանապարհով բազմացող օրգանիզմների անհատական զարգացումն է սկսվում է զիգոտի առաջացման պահից մինչև օրգանիզմի վախճանը։ Այն բաժանվում է սաղմնային և հետսաղմնային շրջանների։ Սաղմնային շրջանը ընդգրկում է զիգոտի ձևավորման պահից մինչև օրգանիզմի ծնունդը կամ ձվի թաղանթից դուրս գալը, իսկ հետսաղմնային շրջանը ՝ օրգնանիզմի ծնվելուց կամ ձևջվի թաղանթից դուրս գալուց նրա վախճանը։ Օնտոգենեզի սաղմնային շրջանը բաժանվում է երեք հիմնական փուլերի։ Դրանք են ՝ տրոհումը, գաստրուլյացիան և առաջնային օրգանոգենեզը։

Կենդանիների տարբեր տիպերի, ինչպես նաև նույն տիպի տարբեր դասերի ներկայացուցիչների համար այդ երեք փուլերի ընթացքը ունի տարբեր առանձնահատկություններ։ Տրոհման արդյունքում ձևավորվում է բլաստուլան։ Տարբեր կենդանիների տրոհման գործընթացը ունի տարբեր առանձնահատկություններ, որոնք կախված են բեղմնավորված ձվաբջջի ցիտոպլազմում դեղնուցի մեծ կամ փոքր քանակից, ձվաբջջում դեղնուցի գրեթե հավասարաչափ կամ անհավասարաչափ բաշխվածությունից։ Տրոհման գործընթացի առաջին պահին զիգոտը բաժանվում է երկու հավասար բլաստոմերների։

Տրոհման գործընթացը շարունակում է միմյանց հաջորդող ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով և ձևավորվում է բլաստոմերների մեծ քանակ, որոնց չափերը փոքրանում են։ Թվաքանակի մեծացման և չափսերի փոքրացմանը զուգընթաց բլաստոմերները հեռանում են սաղմի կենտրոնից և ձևավորվում է խոռոչը։ Սաղմն ընդունում է միմյանց հարող միաշերտ բլաստոմերների պատ ունեցող պղպջակի տեսք, որը կոչվում է բլաստուլա։ Գաստրուլյացիան, որը սաղմնային զարգացման երկրորդ փուլն է։ Գաստրուլյացիայի գործընթացում բջջային զանգվածների տեղաշարժն է և բջիջների դիֆերենցիացիան։ Դիֆերենցիացիան ՝ սաղմի առանձին բջիջների և մասերի միջև ֆունկցիոնալ տարբերությունների առաջացման գործընթացն է։ Գաստրուլյացիայի փուլում սաղմը չի աճում, քանի որ բացակայում է բջիջների բաժանումը։

Գաստրուլյացիայի ձևավորումը տեղի է ունենում բլաստուլայի միաշերտ պատի ՝ դեպի խոռոչ ներփքվող արդյունքում։ Առաջանում են սաղմնային երեք թերթիկներ ՝ արտաքին ՝ էկտոդերմ, ներքին ՝ էնտոդերմ և սաղմնային թերթիկի ՝ մեզոդերմը։ Էկտոդերմի բջիջներից ձևավորվում է նյարդային համակարգը, զգայարանները, մաշկի էպիթելը, ատամի էմալը, էնտոդերմից ՝ աղիների էպիթելը, մարսողական գեղձերը, խռիկների և թոքերի էպիթելը, իսկ մեզոդերմից ՝ մկանային, շարակցական, ոսկրային հյուսվածքները, երիկամները, սեռական գեղձերը, արյունատար համակարգը և այլն։ Սաղմնային զարգացման երրորդ փուլում առաջանում է ՝ նյարդային խողովակը, մարսողական խողովակը։ Սաղմը զարգանում է որպես միասնական օրգանիզմ, որի բոլոր բջիջները, հյուսվածքները և օրգանները գտնվում են սերտ փոխազդեցության մեջ։

Հետսաղմնային զարգացումը լինում է ՝ ուղղակի և անուղղակի։ Ուղղակի զարգացման դեպքում կամ ձվի թաղանթներից դուրս է գալիս փոքր չափերով, բայց հասուն օրգանիզմին հատուկ բոլոր օրգաններն ունեցող առանձնյակ, որը հետսաղմնային զարգացման փուլում մեծանում է, աճում է և սեռահասուն դառնում։ Հետսաղմնային ուղղակի զարգացում ունեն ՝ սողունները, կաթնասունները, թռչունները։ Աննուղակի զարգացման դեպքում ձվից դուրս է գալիս թրթուրը, որը ունի պարզ կառուցվածք, քան հասուն առանձնյակը։ Թրթուրի օրգանիզմն ունենում է օրգաններ, որոնք բնորոշ են միայն իրեն և բացակայում են հասուն կենդանու օրգանիզմում։ Թրթուրային վիճակից հասուն վիճակի անցման ժամանակ այդ օրգանները քայքայվում, վերանում և առաջանում են հասուն օրգանիզմին բնորոշ օրգանները։ Կերպարանափոխությամբ զարգացման գործընթացը լինում է այսպես ՝ ձու — թրթուր — հասուն կենդանի։

Սա կոչվում է թերի կերպարանափոխության զարգացում։ Այդ գործընթացով են զարգանում ՝ երկկենցաղները, ձկները, միջատները և այլն։ Գոյություն ունի լրիվ կերպարանափոաություն որը պատկերվում է այսպես ՝ ձու — թրթուր — հարսնյակ — հասուն կենդանի։ Այսպես են զարգանում թիթեռները, բզեզները։ Անուղղակի կերպարանափոխության հետսաղմնային կենսաբանական նշանակությունը կայանում է նրանում, որ օնտոգենեզի ընթացքում թրթուրների և հասուն ձևերի միջև վերանում է ներտեսակային գոյության կռիվը, ինչը արդյունք է նրանց տարբեր միջավայրերում ապրելը։
