Կենսաբանություն․Գենետիկայի հիմնական հասկացությունները։ Ժառանգականություն և փոփոխականություն։ Գենոտիպ և ֆենոտիպ

Գենետիկան գիտություն է օրգանիզմներում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին։ Այն ուսումնասիրում է ժառանգականության և փոփոխականության օրենքները։ Գենետիկայի հիմնադիրը եղել է հայտնի չեխ գիտնական Գրեգոր Մենդելը, ով 19-րդ դարի վաթսունական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մեթոդները և տվեց հատկանիշների ժառանգման օրինաչափությունները։

«Գենետիկա» գիտության զարգացման հաջորդ փուլ է համարվում 20-րդ դարի հիսունական թվականներին բնագիտության կարևորագույն հայտնագործություններոց մեկի ՝ ԴՆԹ-ի երկար շղթայի կառուցվածքի հայտնագործման հետ։ Ժառանգականությունը և փոփոխականությունը կենդանի օրգանիզմների հիմնարար հատկություններից է։ Ժառանգականությունը ՝ ծնողական օրգանիզմների ՝ իրենց զարգացման և հատկանիշների առանձնահատկությունները հաջորդ սերընդին փոխանցելու հատկությունն է, որը իրականանում է բազմացման միջոցով։ Սեռական բազմացման դեպքում ժառանգականությունն ապահովվում է գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ ՝ սոմատիկ բջիջների միջոցով։ Թե՛ գամետները թե՛ սոմատիկ բջիջները իրենց մեջ կրում են ոչ թե ապագա օրգանիզմի հատկանիշներն ու հատկությունները, այլ նրանց նախադրյալները, որոնք ստացել են գեներ անվանումը։

Գենը ԴՆԹ-ի մոլեկուլի կամ քրոմոսոմի որոշակի հատված է, որը որոշում է սպիտակուցների սինթեզով։ Փոփոխականությունն օրգանիզմի անհատական զարգացման ընթացքում նոր հատկանիշներ ձեռք բերելու հատկությունն է։ Փոփոխականության շնորհիվ առանձնյակները տարբեր սահմաններում տարբերվում են իրարից։ Ժառանգականությունը և փոփոխականությունը օրգանիզմների երկու հակադիր, բայց փոխադարձ կապված հատկություններ են։ Գենոտիպը օրգանիզմի բոլոր գեների ամբողջությունն է։ Գենոտիպը մեխանիկական գումար չէ, այլ միմյանց հանդեպ փոխներգոծող գեների ամբողջություն։ Քրոմոսոմների հապլոիդ հավաքում, որը բնորոշ է սեռական բջիջներին, միայն մեկ գեն է պատասխանատու տվյալ հատկանիշի դրսևորման համար, իսկ մնացած սոմատիկ բջիջներում առկա քրոմոսոմների դիպլոիդ հավաքում կա երկու գեն։ Այդ գեները կոչվում են ալելային գեներ կամ ալելներ։ Գեները նշվում են լատիներեն այբուբենի տառերով։ Եթե զույգ ալելային գեները կառուցվածքով լրիվ նույնն են, ուրեմն նուկլեոտիդների միևնույն հաջորդականությունը կարող է նշվել օրինակ ՝ AA, բայց տարբեր մուտացիաների հետևանքով կարող է տեղի ունենալ նուկլեոտիդներից մեկի ՝ այլ նուկլեոտիդով փոխարինում, այսինքն մուտացիան կարող է հանգեցնել գենի կառուցվաքի փոփոխության։

Ֆենոտիպ կոչվում է օրգանիզմների բոլոր հատկանիշների ամբողջությունը։ Այն իր մեջ ներառում է արտաքին, տեսանելի հատկանիշների, օրինակ ՝ մաշկի, կամ մազերի գույնը, քթի կամ ականջի ձևը, ծաղիկների գույները և այլն, իսկ ներքինն էլ ՝ կենսաքիմիական և հյուսվածքաբանական հատկանիշների ամբողջությունն է։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы