Հայոց լեզու․ Մակբայ

Գործողության հատկանիշ ցույց տվաղ բառերը կոչվում են մակբայներ։

Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝ ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։
Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝ արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հազիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։
Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, հաճախ, լիովին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ, քառակի։
Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ, օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։
Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։
Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝ -բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), —որեն(օրինակ՝ մտերմորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), —ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝ ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), —վարի (օրինակ՝ մարդավարի), —ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի
2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար,մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։
Նա հերոսաբար կռվեց և պաշտպանեց հայրենիքը։
Նա մասամբ հասկացավ դասը։
Փոքր-ինչ ինչ բարկացավ երեխաների վրա։
Ամենուրեք տարածվել էր ծաղիկների բույրը։
Բաժակը լիովին մաքրվել էր։

3.Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ, գրել մակբայի տեսակը։
Հանկարծակի- հանկարծակի գալ, ձևի մակբայ
գյուղեգյուղ- գյուղեգյուղ շրջել, տեղի մակբայ
դեսուդեն- դեսուդեն քայլել, տեղի մակբայ
լրջորեն- լրջորեն տրամադրվել, ձևի մակբայ
մեն-մենակ- մեն- մենակ նստել, չափի մակբայ, ձևի մակբայ
միաձայն- միաձայն որոշել, ձևի մակբայ
ամբողջովին-ամբողջովին հիասթափվել, չափի մակբայ
տարեցտարի- տարեցտարի մեծանալ, ժամանակի մակբայ
անմիջապես-անմիջապես արձագանքել, ժամանակի մակբայ
ագահաբար- ագահաբար ուտել, ձևի մակբայ
հաճախակի-հաճախակի այցելել, ժամանակի մակբայ
խումբ-խումբ- խումբ-խումբ բղավել, չափի մակբայ
արագ-արագ- արագ-արագ պատրաստվել, չափի մակբայ
վերջիվերջո- վերջիվերջո հասկանալ, ժամանակ
հոտնկայս-հոտնկայս ծափահարել, ձևի մակբայ
ներքուստ-ներքուստ անհանգստանալ, տեղի մակբայ
նյութապես- նյութապես հարստանալ, ձևի մակբայ

4.Տրված ածականներից ածանցների միջոցով կազմել մակբայներ։

քնքուշ-քնքշորեն
չար-չարորեն
համեստ-համեստաբար
դաժան-դաժանորեն, դաժանաբար
վայրագ- վայրագորեն
մեղմ-մեղմորեն, մեղմաբար
խիզախ-խիզախորեն, խիզախաբար
քաջ-քաջորեն
վեհ-վեհորեն
անշեղ-անշեղորեն
խոնարհ-խոնարհորեն
մարդկային-մարդկայնաբար
լուրջ-լրջորեն
ագահ-ագահորեն

5.Գտնել մակբայները, որոշել տեսակը։

Այստեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել։ Շշնջյունները վայրկենաբար ընդհատվեցին։ Բժիշկը կամացուկ հայտնեց նրան որդու ժամանման լուրը։ Նա տխրում էր մենակ, առանց զավակների։ Թվում է, թե վաղուց, շատ վաղուց է բաժանվել նրանցից և կարծես անջատված է նրանցից հավիտյան։
հազիվ — ձևի մակբայ
վայրկենաբար— ժամանակի մակբայ
կամացուկ— չափի մակբայ, ձևի մակբայ
վաղուց— ժամանակի մակբայ

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы