Հայոց լեզու․ 319, 320

Երբ մենք մտանք արվեստանոց Մինասը վառեց բոլոր լամպերը, և պատերից մեզ նայեցին նրա աշխատանքները։ Այն, ինչ ես տեսա, այնքան անսպասելի էր ինձ համար, որ մինչ այդ եղած ամեն ինչ՝ անձրև, ցեխ և ուրիշ շատ բաներ, իսկույն անհետացան, ասես՝ ցնդեցին։ Թվաց՝ ինչ-որ սարօրինակ բան կատարվեց․ անյպիսի մի ապրում ունեցա, որպիսին երբևէ չէի ունեցել։
Ամբողջ երեկո և՛ արվեստանոցում, և՛ տունդարձի ճանապարհին, և՛ տանը, ես շարունակ փորձում էի որևէ կերպ բնորոշել ինձ հետ կատարվածը, գտնել այն բառը, որը համապատասխաներ Մինասի նկարներից ստացած առաջին ստավորությանը, բայց այդպես էլ չկարողացա գտնել այն։ Այդ բառը միտքս եկավ շատ տարիներ անց, եկավ այն ժամանակ, երբ ես վաղուց արդեն չէի փնտրում այն։
Վենետիկում էր։ Մենք՝ համերգային խմբի անդամներս, դուրս եկանք հյուրանոցից և ուղղվեցինք դեպի Սուրբ Մարկոսի հրապարակ՝ մեր ուղերթը ճշտելով բազմաթիվ ուղենշաններով գրված եվրոպական գրեթե բոլոր լեզուներով, բացի ռուսերենից։ Գնում էինք նեղլիկ փողոցներով, որոնց լայնությունը երբեմն հասնում էր երկու-երեք մետրի։ Մտնում էինք խանութները, ուր եթե միաժամանակ երեք-չորս մարդ մտներ, շարժվելու տեղ չէր լինի։
Եվ ահա մի քանի մետր քայլելով այդպիսի շրջակայքում, որտեղ ամեն ինչ կամերային էր, ամեն ինչ մոտիկ, և չկար ոչ մի հեռապատկեր ու տարածություն, տներից մեկի նեղ կամարի միջով մենք հանկարծ անսպասելիորեն դուրս եկանք Սուրբ Մարկոսի հրապարակը։ Ես չվրիպեցի՝ գրելով <<հանկարծ>> բառը։ Թեև գիտեինք, թե ուր էինք գնում և քայլում էինք հենց դեպի հրապարակ, այդուհանդերձ, այն իր ողջ վեհությամբ մեր առջև հայտնվեց իսկապես որ հանկարծ, անսպասելի, անակնկալ։ Վիթխարի էր այն՝, շրջապատված մեծ ու բարձր տուն-պալատներով, որոնք մինչ այդ իմ տեսած մյուս տների համեմատ երկնաքերներ թվացին ինձ։ Այդ ամենը նույնչափ անսպասելի էր, որքան պայթյուն, եթե կարելի է նման բառակապակցություն գործածել։
Եվ հենց այնտեղ՝ Սուրբ Մարկոսի հրապարակում, ես ակամա հիշեցի Մինասին և նրա նկարներից ստացած տպավորությունը։ Եվ հասկացա, թե ինչ էր կատարվել ինձ հետ։ Եվ վերջապես գտա այն բառերը, որոնք կարող էին բացատրել կատարվածը։ Իսկ ի՞նչ էր կատարվել։ Այնտեղ՝ արվեստանոցում, նույնպես պայթյուն էր եղել, գույնի պայթյուն։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы