Դերանունների հատկանիշները
Դերանունների թիվը
Դերանուններից հոգնակի թիվ են ունենում առարկա ցույց տվողները և նրանք, որոնք կարող են գործածվել գոյականաբար: Դրանք են՝
| Եզակի | Հոգնակի | |
| Անձնական | ես, դու, նա, ինքը | մենք, դուք, նրանք, իրենք |
| Ցուցական | սա, դա, նա, մյուսը | սրանք, դրանք, նրանք, մյուսները |
| Հարցական-հարաբերական | ով, ինչ, որը | ովքեր, ինչեր, որոնք |
| Անորոշ | ոմն, ուրիշը, այլ | ոմանք, ուրիշներ, այլք |
Դերանունների հոլովումը
Որոշ դերանուններ հոլովվում են գոյականի նման, որոշ դերանուններ՝ գոյականից տարբեր ձևով, այսինքն՝ սեռական հոլովում հոլովական վերջավորություն չեն ստանում, այլ ունենում են մի ուրիշ հիմք: Դա կոչվում է դերանվանական հոլովում: Ստորև բերված են դերանվանական հոլովում ունեցողները՝
| Ուղղական | Սեռական | |
| Անձնական | ես, դու, նա, ինքը, մենք, դուք | իմ, քո, նրա, իր, մեր, ձեր |
| Ցուցական | սա, դա, նա | սրա, դրա, նրա |
| Հարցական-հարաբերական | ով | ում |
Հոլովը
Եզակի թիվ Հոգնակի թիվ
1-ին դեմք 2-րդ դեմք 3-րդ դեմք 1-ին դեմք 2-րդ դեմք 3-րդ դեմք
Ուղղական ես դու նա ինքը մենք դուք նրանք իրենք
Սեռական իմ քո նրա իր մեր ձեր նրանց իրենց
Տրական ինձ քեզ նրան իրեն մեզ ձեզ նրանց իրենց
Հայցական ինձ քեզ նրան իրեն մեզ ձեզ նրանց իրենց
Բացառ. ին(ա)նից քեզ(ա)նից նրանից իրենից մեզ(ա)նից ձեզ(ա)նից նրանցից իրենցից
Գործ. ինձ(ա)նով քեզ(ա)նով նրանով իրենով մեզ(ա)նով ձեզ(ա)նով նրանցով իրենցով
Ներգոյական — — — — — — — ——————— — — — — — — — ————
Մյուս դերանուններից գոյականաբար գործածվողները հիմնականում ենթարկվում են գոյականական ի հոլովման, նրանք, իրենք, սրանք, դրանք դերանունները՝ ց հոլովման, երբ-ը՝ վա հոլովման: Հոլովման յուրահատկություններ ունեն հետևյալ դերանունները:
- Փոխադարձ դերանունները ուղղական չունեն: Դրանց սկզբնաձևը սեռական հոլովն է:
- Ով դերանվան միայն եզակի թիվն է հոլովվում:
- Ոմն դերանունը հոլովվում է միայն հոգնակի թվում՝ ոմանք-ոմանց:
Առաջադրանքներ՝
1. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց
դեմքը, թիվը, հոլովը։
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
—Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…
Ես- եզակի,
Դու- եզակի,
Մենք-հոգնակի
Ձեր-հոգնակի
Դուք-հոգնակի
Նրան-եզակի
Նա- եզակի
Ինձ- եզակի
Դուք-հոգնակի
Քեզ-եզակի
Քո-եզակի
2. Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնական
դերանուններ կան։
Ուղղական
1.Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ
Հողի նման բարի, հողի նման….
2. Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել….
3. Ես լուռ կարդում եմ գիրը քարերի
Եվ քարանում եմ քարե բառերից….
Սեռական
1.Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի
2. Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն.
Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից:
3. Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ,
Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս…
Տրական
1.Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ ։
2. Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց…
3. Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին,
Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի…
3. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և
հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։
Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից ( Սա ժողովրդական ստուգաբանություն է. Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում»
ձմերուկ բառը համարում է ձմեռն բառից կազմված (որպես զովացնող)։