
Հայկական լեռնաշխարհը
Հայկական լեռնաշխարհը հրաբխային և լեռնականական ուժերի հետևանքով առաջացած երկիր է։ Նա հարևան երկրների ավելի բարձրադիր է և այդ պատճառով երբեմն համարվում է <<լեռնային կղզի>>։ Հայկական լեռնաշխարհը մտնում է երկրաշարժերի գոտու մեջ։ Հայկական լեռնաշխարհում է գտնվում Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը՝ Թոնդուրեկը։ Երկրում հսկայական տարածության վրա ձգվում են Փոքր Կովկաս, Հայկական Պար և Հայկական Տավրոս լեռնաշղթաները։ Հայկական Պարը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնաշղթան է։
Այն ձգվում է մի տեսակ զուգահեռականի նման և ողնաշարի դեր է կատարում երկրի համար։

Երկրի լեռնային ռելեֆի և արտաքին ազդակների հետևանքով Հայկական լեռնաշխարհի բնական պայմանները՝ կլիման, հողերը, բույսերը, կենդանիները բազմազան են։ Երկիրն ամբողջապես գտնվում է տաք և բարեխառն գոտում։ Նրա կլիման ցամաքային է, սակավ տեղումներով և օդի ձմեռվա ու ամառվա ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Հայկական լեռնաշխարհը ջրառատ երկիր է։ Նա ունի բավական զարգացած գետային ցանց և հայտնի է իր սառնորակ, հորդաբուխ աղբյուրներով ու հանքային ջրերով։ Հայկական լեռնաշխարհի լճերից հայտնի են՝ Բնունյաց ծովը իր Ախթամար, Լիմ, և Կտուց կղզիներով, Գեղամա ծովը և Ուրմիան։

Բզնունյաց ծով

Գեղամա ծով

Ուրմիա լիճ
Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Տիգրիս, Եփրատ, Ճորոխ, Կուր և Արաքս գետերը։ Հայկական լեռնաշխարհի գետերը լեռնային բնույթ ունեն, արագահոս են, փրփրալի։

Տիգրիս

Եփրատ

Ճորոխ

Կուր

Արաքս
Ընդհանուր առմամբ Հայկական լեռնաշխարհի հողն արգավանդ է։ Երկիրը հավասարապես նպաստավոր է գյուղատնտեսության երկու կարևորագույն ճյուղերի՝ երկրագործության և անասնապահության զարգացման համար։ Բազմազան է նաև Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը։ Հին և միջնադարյան Հայաստանի համար տնտեսական մեծ նշանակություն է ունեցել, որդի մի տեսակ, որն ապրում էր Արարատյան դաշտի Արաքսին հարող ճահճուտներում։ Այդ միջատից պատրաստում էին արտաքին շուկայում մեծ համաբավ ձեռք բերած Հայկական չգունաթափվող վառ կարմիր ներկ՝ <<Որդան կարմիր>>-ը։ Հայկական լեռնաշխարհն աչքի է ընկնում իր բնական հարստություններով՝ ամենից առաջ սեղանի աղով։ Հայկական լեռնաշխարհը հայտնի է նաև պղնձի ու դրան ուղեկցող կապարի և ցինկի հանքերով։