
Իմ ազգանունը Դադոյան է: Անունս ժառանգել եմ պապիկից, սակայն ազգանվանս մասին շատ բան չգիտեմ: Միայն գիտեմ ,որ 1828թ. Իմ նախնինեռը Հին Բայազետից տեղափոխվել են Նոր Բայազետ, մի մասն էլ գնացել է Արցախ և դարձել Դադայան: Գիտեմ նաև ,որ Դադոյաննե րը ուժով են աչքի ընկել և շատերը վախեցել են; Երբ որևէ օտար մարդ է մտել Գավառ ,հարցրել է.-,<Արդյոք Դադո,մադո չկա մոտակայքում>: Գավառում կա մի ավանդույթ.հարսանիքի ժամանակ <ազաբաշին> թուր է բռնում:Պապուս հայրը եղել է ոստիկան և ունեցել է մեծ թուր և այդ թուրը պահվում է մեր տանը:Եվ գրեթե բոլոր հարսանիքներին այդ թ ուրը տանում են,զարդարում ևհետ վերադարձնում: