- Նշել Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները
Հայկական լեռնաշխարհը ընկած է Եվրասիայի տարածքում Պիրենեյան թերակղզուց մինչև Հնդկաչին թերակղզի ձգվող Ալպ-Հիմալայան լեռնային գոտու գրեթե կենտրոնական մասում:
Միլիոնավոր տարիներ առաջ, երբ ժամանակակից մայրցամաքները դեռ վերջնականապես չէին բաժանվել և ձևավորվել որպես առանձին մայրցամաքներ, Ալպ-Հիմալայան լեռնային համակարգի տեղում եղել է նույնանուն գեոսինկլինալային իջվածքը, որտեղ տարածվել է Թետիս օվկիանոսը։ Դա նշանակում է, որ ժամանակակից Հայկական լեռնաշխարհի տեղում օվկիանոս է տարածվել:
Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է մոտ 25−30 մլն տարի առաջ` այդտեղ ընթացող ալպյան լեռնակազմական գործընթացների շնորհիվ։ Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի, երկրաբանական շերտերը խախտվել են՝ գոյացնելով ծալքաբեկորային լեռներ։ Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթքումներով։ - Ինչ ֆիզիկաաշխարհագրական միավորներից է կազմաված լեռնաշխարհը
Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական շրջանացման սխեմաների հանդիպում ենք դեռևս վաղ միջնադարի հայ պատմիչների աշխատություններում, որտեղ «աշխարհները» և «գավառները» առանձնացվել են լեռնաշխարհի լեռնագր. առանձնահատկությունների հիման վրա։ XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին մշակվել են Հայկական լեռնաշխարհի բնության առանձին տարրերի՝ ռելիեֆի, կլիմայի, հողերի, բուսականության շրջանացման բազմաթիվ սխեմաներ։
Ներկայումս բնական պայմանների ներքին միասնության և ինքնատիպության հիմքով ՀՀ-ում առանձնացվում է ֆիզիկաաշխարհագր. 7 շրջան՝ Արարատյան, Զանգեզուրի, Լոռու, Շիրակի, Սևանի ավազանի, Վայքի, Տավուշի։
Քարտեզի վրա կարողանալ ցույց տալ՝ եզրային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներն իրենց գագաթներով, լեռնագագաթները, հրաբխային լեռնավահանները, բարձրավանդակները
Գործնական աշխատանք
- Էլեկտրոնային ուրվագծային քարտեզի վրա գծագրել Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունը
Խնդիր
- Որոշե՛ք Սիփան լեռան գագաթին օդի ջերմաստիճանը, եթե նույն պահին Վանա լճի ափին (1800 մ) այն +12O է: