Տեքստից դուրս գրել բոլոր գոյականները՝ ցույց տալով դրանց հատկանիշները։
Հուշում 1․ իրանի՞շ, թե՞ անձնանիշ, հատո՞ւկ, թե՞ հասարակ, թիվը, հոլով հոլովում, առում։
Հուշում 2․ Գոյականի հոլովը որոշում են եզակի թվի սեռական հոլովից։
Հուշում 3․Տեքստում կա 20-ից ավել գոյական
Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։
Մթնաձոր- անձնանիշ, հատուկ, եզակի, ուղղական, անորոշ առում
արահետն-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
ձյունի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
գարուն- իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
ոտք-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
անտառներում-իրանիշ, հասարակ, հոգնակի, ներգոյական, անորոշ առում
Մթնաձորում-անձնանիշ, հատուկ, եզակի, ներգոյական, անորոշ առում
թավուտ- իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
անտառներ-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, անորոշ առում
Ծառերն-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ առում
ծառերի-իրանիշ, հասարակ, հոգնակի, սեռական, անորոշ առում
արջերը-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ առում
չոբանի-անձնանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
գայլերը-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ առում
դունչը-իրանիշ, հասարակ, եզակի, հայցական, որոշյալ առում
լուսնյակին-իրանիշ, հասարակ, եզակի, տրական, որոշյալ առում
վարազները-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ առում
ժանիքով -իրանիշ, հասարակ, եզակի, գործիական, անորոշ առում
հողը-իրանիշ, հասարակ, եզակի, հայցական, որոշյալ առում
կաղիններ-իրանիշ, հասարակ, հոգնակի, հայցական, անորոշ առում
Մթնաձորը-անձնանիշ, հատուկ, եզակի, ուղղական, որոշյալ առում
անկյուն- իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
մարդը-անձնանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
դինոզավրը-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
արջը-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
աշխարհն-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
քարածուխի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
շերտերն-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
բույսերի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
սողունների-իրանիշ, հասարակ, հոգնակի, սեռական, անորոշ առում
հետքեր-իրանիշ, հասարակ, եզակի, հայցական, անորոշ առում
Մթնաձորում-իրանիշ, հատուկ, եզակի, ներգոյական, անորոշ առում
խլեզներ-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, անորոշ առում
երես-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
մարդուց-անձնանիշ, հասարակ, եզակի, բացառական, անորոշ առում
քարերի-իրանիշ, հասարակ, հոգնակի, սեռական, անորոշ առում
արևի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
ժամերով -իրանիշ, հասարակ, հոգնակի, գործիական, անորոշ առում
փորի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
մաշկը-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
երակի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
Խլեզները -իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ առում