Ֆիզիկա․Դաս 1, 2․ Մարմինների Էլեկտրականացումը, Էլեկտրական լիցք։ Էլեկտրացույց։ Էլեկտրական լիցքի բաժանելիությունը։

Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:

Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:

Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում:  Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։

Նույն նշանի (կամ նույնանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար վանում են, իսկ հակառակ նշանի (կամ տատանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց:

Էլեկտրական փոխազդեցության ուժի գոյությունը պայմնավորված է մարմինների վրա ստատիկ լիցքերի առկայությամբ, այդ ուժի ուղղությանը՝ լիցքերի նշանով: Փորձը ցույց է տալիս, որ լիցքավորված մարմինների փոխազդեցության ուժի մեծությունը կախված է նրանց լիցքերի մեծություններից և լիցքավորված մարմինների միջև եղած հեռավորությունից:

Երկու անշարժ, կետային (փոքր չափեր ունեցող) լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրային և հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն:  F=Kq1q2/R2    որտեղ q1-ը և q2-ը փոխազդող մարմինների էլեկտրական լիցքերի մեծություններն են, R-ը՝ նրանց միջև եղած հեռավորությունը: k-ն համեմատականության գործակից է, հաստատուն մեծություն, որը հավասար է k=9⋅109Ն⋅մ2/Կլ2  

Փորձնական ճանապարհով ստացված այս օրենքը կոչվում է Կուլոնի օրենք:

https://learnpro.am/site/lesson/id/1173վ

Տանը՝  դաս 1,2։ Պատասխանել 6-րդ էջի 1- 10 հարցերին, 10-րդ էջի 1-7 հարցերին։ Կատարել մարմինների էլեկտրականացման երևույթը ցուցադրող փորձեր։ Մեկնաբանությունները և եզրակացությունները տեղադրել անհատական բլոգներում, հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։   Ֆիզիկա և աստղագիտություն 9: Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք / Է.Ղազարյան, Ա.Կիրակոսյան, Գ.Մելիքյան, Ռ.Թոսունյան, Ս.Մաիլյան, Ս.Ներսիսյան, Երևան, Էդիտ Պրինտ, 2015թ․

Դասարանում

1․ Ինչպե՞ս են փոխազդում միմյանց հետ թելից կախված 2 ձողերը

I ձող — մետաքսով շփված ապակե

II ձող — մետաքսով շփված ապակե

  • վանում են
  • չեն փոխազդում
  • ձգում են

2․ Ո՞ր դեպքում լիցքավորված/չլիցքավորված մարմինները միմյանց կվանեն:

  • 1_4.png
  • 1_2.png+
  • 1_9.png

3․Լիցաքավորված գնդի մոտ կախված խցանե A և B գնդիկները լիցքավորված են:

Ի՞նչ նշան ունեն գնդիկների լիցքերը:

Screenshot_4.png
  • A բացասական, B դրական
  • A դրական, B դրական
  • A բացասական, B բացասական

4․ Ինչպե՞ս կփոխվի երկու կետային լիցքերի փոխազդեցության ուժը , եթե դրանց հեռավորությունը  և լիցքերից յուրաքանչյուրի արժեքը փոքրացվի 8 անգամ:

01_080-point-charge.png
  • կմեծանա 8 անգամ
  • չի փոխվի
  • կմեծանա 16 անգամ
  • կփոքրանա 8 անգամ
    Չի փոխվի, քանի որ լիցքերը փոքրանում են, բայց նաև հեռավորությունն է փոքրանում։

5․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 6 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 36 անգամ:

6․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 2 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 4 անգամ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы