Առաջադրանքներ
Հայ գործիչներից ովքե՞ր հնչեցրին պայքարի կոչը:
Սուլթանական բռնատիրության դեմ պայքարի կոչեր հնչեցրին ժամանակի նշանավոր գործիչներ՝ Գ. Արծրունին, Րաֆֆին,
Ռ. Պատկանյանը, Մ. Խրիմյանը և ուրիշներ։
- Ի՞նչ նպատակով ստեղծվեցին ազատագրական առաջին խմբակներն ու կազմակերպությունները:
Հայ ազատագրական պայքարը կազմակերպելու նպատակով 1870–1880–ական թթ. ստեղծվեցին բազմաթիվ գաղտնի խմբակներ ու կազմակերպություններ։ - 1860–1870–ական թթ. ի՞նչ խմբակներ ստեղծվեցին Հայաստանի երկու մասերում:
1869 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), հինգ տարի անց՝ Մեծ Ղարաքիլիսայում (Վանաձոր) հիմնվեցին արևելահայ առաջին ազատագրական խմբակները։ Ալեքսանդրապոլի խմբակը՝«Բարենպատակ ընկերություն», որի ղեկավարը երիտասարդ մանկավարժ Արսեն Կրիտյանն էր, գործեց 6 տարի։ Մեծ Ղարաքիլիսայի կազմակերպությունը կրում էր «Հայրենիքի սիրո գրասենյակ» անունը: Այս խմբակները նպատակ էին դրել հասնելու Հայաստանի ազատագրությանը, նրա երկու հատվածների միավորմանը։ - Ե՞րբ, որտե՞ղ և ո՞վ է հիմնադրել «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությունը:
Ներկայացրե՛ք դրա գործունեության արդյունքները:
1881 թ. Կարինում ստեղծվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը։ Այն հիմնադրել է Խաչատուր Կերեքցյանը։ - Ինչպե՞ս էր կոչվում Մոսկվայում ստեղծված միությունը: Ինչո՞վ էր այն հայտնի:
1882 թ. մոսկվաբնակ մի խումբ հայ ուսանողներ հիմնեցին «Հայրենասերների միություն>> - Երևանում և Թիֆլիսում ի՞նչ խմբակներ էին ստեղծվել։
Երևանում և Թիֆլիսում ստեղծվել էին Ազգային–ազատագրական խմբակներ։