Աշխարհագրություն․ Չինաստան

Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Չինաստանի հարևաններ

2. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը շատ հեռու է եվրոպական երկրներից, ցամաքով դժվար անցանելի լեռներով ու անապատներով անջատված է Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից։ Ծովային դիրքը բավականին լավն է և նպաստավոր։

3. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում։

Չինաստանի բնակչության թիվը և դրա աճի տեմպը մեծ ազդեցություն ունեն աշխարհի տնտեսական և սոցիալական զարգացման ընթացքի վրա։

4. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Չինաստանի տնտեսական զարգացումը սկսեց  1949 թվականից՝ երկրի սոցիալական հեղափոխությունից հետո։ Չինաստանի զարգացման նախադրյալներից է այն, որ երկիրը հարուստ է օգտակար հանածոներով և գետերի ջրաէներգիական պաշարներով։ Չինաստանով են հոսում ջրառատ գետեր։

5. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է։ Արդյունաբերույթան հիմքը վառելիքաէներգետիկական արդյունաբերությունն է։ Արագ են զարգանում սև և գունավոր մետաղաձուլությունը, քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը և այլ ճյուղերը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы