-Ես Աստծո ի՛նչն եմ ասել, աշխարհը թողած, Կարսը թողած, եկավ ի՞նձ տեսավ: Մարդավարի տեսք որ տար, հոգին դո՞ւրս կգար: Հիմա լա՞վ է, որ աղջիկները ռեխիս չեն նայում,- սրտնեղում էր Եղիշե Չարենցը: I Այ Եղիշ,- հուսադրում էր ընկերը Աղասը,- կմեծանաս, կգեղեցկանաս: Եվ հետո, փորձ արե՞լ ես աղջկա մոտենալ: Ի՞նչ ես իմանում, գուցե գործերդ հաջող գնան: Այ տղա, խե՞նթ ես,- քմծիծաղում էր,- որ մեծանամ՝ բոյս երկարելո՞ւ է, ուսերս հավասարվելո՞ւ են, քիթս ուղղվելո՞ւ է: Բանաստեղծի մտերիմ ընկերների վկայությամբ` Չարենցը աղջիկների ներկայությամբ գլուխը բարձր էր պահում, քիթը` ցից, կեպին` ավելի ծռած, իբր` տեսե՛ք ու իմացե՛ք, ինձ պես գեղեցիկ տղա աշխարհը ոչ ծնել է, ոչ էլ կծնի: Իսկ որեւէ տղայի ու աղջկա միասին տեսնելիս, ավելի հպարտ էր պահում իրեն: Արհամարհանքով նայում էր աղջկան և. էրնե՜կ քեզ, դու էլ պիտի ասես՝ ոսկի եմ գտել: Աբգար աղայի տղային՝ Չարենցին թողած, ո՞ւմ ետևից ես ընկել: Մի անգամ Եղիշե Չարենցը բռնացնում է ընկերոջը՝ Աղասի Ալայանին, թե. — Ալայա՛ն, գնա Աստղիկ Ղոնդախչյանին ասա, որ սիրում եմ իրեն: — Աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայել կլինի էդ,- կշտամբում է ընկերը: — Չի՛ լինի, թող չլինի,- նեղանում է Չարենցը,- պետքս էլ չի: Բանաստեղծություն կնվիրեմ եւ՝ վերջ: Սերս թե կհասկանա՝ լա՛վ, չի՛ հասկանա, տերն իր հետ… Սերը մնում է անպատասխան: Օրեր են անցնում: Չարենցը նորից է բռնացնում ընկերոջը, թե. Ալայա՛ն, գնա Կարինե Քոթանջյանին ասա, որ իրեն սիրում եմ: Ընկերն ունքերը իրար է տալիս. Եղա՞վ, Եղիշ ջան,- նորից կշտամբում է Ալայանը, — աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայե՞լ կլինի էդ: Չի՛ լինի, թող չլինի,- նորից նեղանում է Չարենցը:- Պետքս էլ չի, բանաստեղծություն կնվիրեմ: Սերս կհասկանա՝ լավ, չի՛ հասկանա, տերն էլ իր հետ… էս սերն էլ նախորդի նման մնում է անպատասխան: Էլի բան դուրս չեկավ,- դառնացած ասում է Չարենցը:- Ի՞նչ բանաստեղծ, որ աղջիկ չգերի, սեր չերգի: Երեւի իսկապես, իմ սերը, իմ մե՜ծ սերը հետո է գալու: Իրոք, չի սխալվում… 1921 թվի հունվարյան մի օր Երեւանում դրամատիկական ստուդիայի սաների ելույթն էր: Չարենցը, որպես արվեստի բաժնի վարիչ, հաճախ էր ներկա լինում փորձերին: Հանդեսի օրն էլ բանաստեղծը պատվել էր իր ներկայությամբ: Ներկայացումից հետո սկսվում է գեղարվեստական մասը: Մեկ էլ. Եղիշե Չարենց. «Ամբոխները խելագարված», արտասանում է Արփենիկ Աստվածատրյանը: Բեմ է բարձրանամ սիրուն, համեստ Արփենիկը՝ Արփիկ Աստվածատրյանը: Առաջ է գալիս, գլուխը բարձր պահած արտասանում ու գնում: «Ծափերից էդպես դղրդացող դահլիճ օրումս տեսած չկայի: Մարդիկ ծափահարում էին, չգիտես՝ Եղիշե Չարենցի՞ն, թե Արփենիկ Աստվածատրյանին,- գրում է Աղասի Ալայանը:- Աչքս Չարենցի վրա էր, իսկ նա՝ յոթերորդ երկնքում: Թվում էր, ուր որ է իրեն բեմ կգցի»: Դանդաղ իջնում է վարագույրը, երեկոն վերջապես ավարտվում է: Չարենցը բարձրանում է բեմ, շնորհավորում բոլորին: Հասնելով Արփենիկ Աստվածատրյանին՝ բռնում է նրա ձեռքը եւ. — Արփի՛կ ջան, էս ի՞նչ արիր, թամամ մեզ խելագարեցրիր: Ուրախությունից բանաստեղծի աչքերը փայլում են, իսկ սիրտը, միայն Աստված զիտեր, թե սիրտն այղ պահին ինչ օրում էր, ինքն էլ՝ բռնել ադջկա ձեռքը ու բաց չի թողնում: Թատրոնի դռների մոտ Չարենցը նորից բռնացնում է ընկերոջը, մտնում նրա թեւը ու տեղնուտեղը վրա բերում. Աղասի՛, հիմի եկել է իմ սերը, իմ մե՜ծ սերը: Կգնաս ու Արփիկին կասես, որ սիրում եմ իրեն: — Աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ,- նորից սրտնեղում է ընկերը: «Տե՜ր Աստված, էդքան տաղանդավոր բանաստեղծ, կռիվների թոհուբոհի միջով անցած աղա, արվեստի բաժնի վարիչ, ու աղջիկների հարցում՝ վախը էլի՞ սրտում»,- զարմանամ է Ալայանը: — Լավ, ե՛ս կբացատրեմ,- նկատելի դժզոհությամբ ասում է Չարենցը,- էն էլ էնպես, որ աչքերդ բաց մնան: Արփիկը ո՛չ Աստղիկ է, ո՛չ Կարինե, ո՛չ Լյուսի: Նրան ձեռքից բաց թողնողը չե՜մ… Ահա այսպես՝ անակնկալ ձեւով է հայտնվում Եղիշե Չարենցին իր մեծ սերը՝ «բաշ նազանին»։