Ֆիզիկա․Ջերմաքանակ․Ջերմահաղորդականություն

§40. Ջերմաքանակ.

§41. Ջերմահաղորդականություն.

Առաջադրվող հարցեր՝

  1. Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:
    Եվ ջերմահաղորդմամբ, և մեխանիկական աշխատանք կատարելով կարելի է փոփոխել մարմնի ներքին էներգիան, տարբերությունը միայն այն է, որ ջերմահաղորդման պրոցեսը տեղի է ունենում առանց աշխատանք կատարելու:
  2. Ինչ է ջերմանաքանակը: 
    Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում: Այսինքն ջերմաքանակը ներքին էներգիայի այն մասն է, որը ջերմահաղորդման պրոցեսում մի մարմինը տալիս է մյուսին:
  3. Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:
    Ջերմաքանակը, ինչպես նաև էներգիան, արտահայտվում է ջոուլով (Ջ): Օգտագործում են նաև կիլոջոուլ (կՋ) և մեգաջոուլ (ՄՋ) միավորները:
  4. Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:
    Քանի որ ջուրը եռման ժամանակ հասնում է 100 աստիճանի, իսկ ավելի բարձր աստիճանի դեպքում գոլորշիանում է, նշանակում է գոլ ժամանակ իր ջերմաստիճանը ավելի ցածր է: Հետևաբար զանգվածի գոլ վիճակ ստանալու համար ավելի քիչ ջերմաքանակ է պահանջվում, քան եռման ջուր ստանալու, քանի որ ավելի բարձր ջերմաստիճան ստանալու համար ավելի շատ ջերմաքանակ է հարկավոր:
  5. 1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:
    2լ, քանի որ երկու անոթներն էլ լցված են ջրով` այսինքն նույն նյութով, և նրանց սկզբնական և վերջնական ջերմաստիճանները պետք է լինեն նույնը` եռման աստիճանից պետք է փոխվեն սենյակային ջերմաստիճանի, իսկ երկրորդ անոթի ծավալը, հետևաբար և կշիռը երկու անգամ մեծ է առաջինից, հետևավար երկրորդ անոթը առաջինից երկու անգամ ավելի շատ ջերմաքանակ կկորցնի սառչելիս:
  6. Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:
    Պղնձե ձողի երկայնքով մոմով մի քանի լուցկու հատիկ ամրացնենք: Ձողի մի ծայրը տաքացնենք սպիրտայրոցի բոցով: Տաքանալու ընթացքում մոմն սկսում է հալվել, և լուցկիներն աստիճանաբար պոկվում են ձողից: Ընդ որում՝ սկզբում պոկվում են այն լուցկիները, որոնք կրակի բոցին ավելի մոտ են: Հետո հերթականությամբ պոկվում են մյուսները: Այս փորձից երևում է, որ էներգիայիան հաղորդվում է ձողի տաք ծայրից դեպի սառը ծայրը:
  7. Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:
    Լավ ջերմահաղորդիչներ մետաղներն են, օրինակ` արծաթ, երկաթ, պղինձ: Ավելի վատ ջերմահաղորդիչներ են հեղուկները, օրինակ՝ ջուրը, իսկ գազերը, օրինակ՝ օդը, շատ ավելի վատ ջերմահաղորդիչներ են: Վատ հաղորդիչներ են նաև բամբակը, բուրդը, ռետինը, փայտը, խցանը, կտորը:
  8. Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:
    Օդը գազերի խառնուրդ է: Գազերի ջերմահաղորդունակությունը շատ փոքր է:  Ջերմահաղորդունակությունը էներգիայի փոխանցումն է մարմն մի մասից մյուսը, որը տեղի է ունենում մոլեկուլների փոխազդեցության ընթացքում: Գազերում մոլեկուլները գտնվում են միմյանցից մեծ հեռավորությունների վրա, ուստի էներգիայի փոխանցումը տեղի է ունենում շատ ցածր արագությամբ:
  9. Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:
    Որպես ջերմամեկուսիչներ օգտագործվում են ցածր ջերմահաղորդականություն ունեցող նյութերը: Օրինակ` աղյուսե պատերը սենյակի օդը լավ են պահպանում սառչելուց: Պատուհանի կրկնակի ապակիները` բաժանված օդի շերտով, նույնպես լավ են ջերմամեկուսացնում սենյակը: Մուշտակը ձմռանը մարդու մարմինը պահպանում է սառչելուց: Մառանները սովորաբաև պատում են ջերմամեկուսիչ նյութերով (ծղոտ, թեփ և այն), որոնք պաշտպանում են այնտեղ պահվող մթերքը տաքանալուց:
  10. Ինչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչու:
    Ձերմահաղորդականությունը տեղի է ունենում մոլեկուլների իրար հետ բախվելու միջոցով, իսկ վակուումում մոլեկուլներ չկան: Հետևաբար, վակուումում ջերմահաղորդականություն երևույթը հնարավոր չէ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы