Ֆիզիկա․ Ներքին Էներգիա

Թեմա՝    Ներքին էներգիա (ԳԼՈՒԽ V)

§38.  Ներքին էներգիա.

§39.  Ներքին էներգիայի փոփոխման եղանակները.

Առաջադրվող հարցեր՝

1. Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
Ջերմային էներգիա, էլեկտրական էներգիա, միջուկային էներգիա, քիմիական էներգիա, ճառագայթային էներգիա.

2.Ձևակերպեք էներգիայի պահպանման օրենքը: 
Դիմադրության և շխման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն՝ պահպանվում է։

3.Ինչպես է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:
Մեխանիկական էներգիան փոխակերպվում է ջերմայինի,այսինքն ՝դառնում է պոտենցիալ էներգիա։

4.Ինչու է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում:
Երկու մարմինների մոլեկուլները շփման մակերեսում կատարում են ջերմային շարժում և տաքանում են։

5.Ինչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն:
Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկ ՝էներգիանրրի և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը  անվանում են մարմնի ներքին էներգիա:

6.Նկարագրեք մի քանի փորձ՝ ապացուցելու համար մարմնի ներքին էներգիայի գոյությունը:
Օդահան պոմպի զանգի տակ դնենք մխոցով գլան։Գլանում կա օդ,իսհ մխոցին դրված է ծանրոց։Երբ զանգից հանենք օդը, գլանի օդը սկսում է ընդարձակվել ևմխոցը բարձրացնում է վերև՝կատարելով մեխանիկական աշխատանք։Նշանակում է գլանի օդը օժտված է ներքին էներգիայով։

7.Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:
Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է: Այդ ուժին մենք հանդիպում ենք, երբ փորձում ենք տեղից շարժել ծանր պահարանը:

8.Ինչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:
Մեխանիկական էներգիայի փոփխությունը բնութագրում է մարմնի ֆիզիկական վիճակը։

9.Նկարագրեք փորձ, որտեղ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է մարմնի ներքին էներգիան:
Օրինակ` ալյումինե լարը մի քանի անգամ ծալելով և ուղղելով՝ նկատում ենք, որ այն տաքացել է, հետևաբար՝ մեծացել է նրա ներքին էներգիան։

10.Օրինակներով կամ փորձի նկարագրությամբ հաստատել, որ աշխատանք կատարելով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան:
Օդ պաևունակող սրվակն ամուր փակված է խցանով, որն անցք ունի։ Սրվակը բարակ խողովակով միացած է մխոց ունեցող ապակե գլանին։ Մխոցը հեշտությամբ կարող է տեղաշարժվել գլանի մեջ։ Նրա դիրքը կորոշենք քանոնի օգնությամբ։ Նշելով մխոցի սկզբնական դիրքը՝ պարանով շփենք սրվակը։ Հետևելով մխոցի դիրքին՝ կտեսնենք, որ այն տեղաշարժվել է դեպի աջ։Եզրակացությունը մեկն է՝ շփման ուժերը հաղթահարելու համար պարանի միջոցով աշխատանք կատարելով՝ բարձրացրինք սրվակի, հետևաբար՝ նաև սրվակում օդի ջերմաստիճանը։ Իսկ ջերմաստիճանի բարձրացումը, ինչպես գիտենք, ցույց է տալիս, որ օդի ներքին էներգիան մեծացել է։Տաքացած օդը, ընդարձակվելով, մխոցը տեղաշարժեց աջ՝ կատարելով մեխանիկական աշխատանք։ Այդ աշխատանքն օդը կատարեց արդեն իր ներքին էներգիան, մխոցը տեղաշարժելուց հետո, որոշ չափով կնվազի։

11.Ինչ է ջերմահաղորդումը: Կարելի է ջերմահաղորդումը համարել էներգիայի փոխակերպում: Ինչու՞:
Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիայի փոփոխման պրոցեսն անվանում են ջերմահաղորդում։
Ջերմահաղորդումը մի մարմնի ներքին էներգիայի հաղորդումն է մեկ ուրիշ մարմնի, այսինքն՝ մի մարմնի մոլեկուլների ջերմային շարժման էներգիայի փոխանցումը մոկ այլ մարմնի մոլեկուլներին։

12.Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ինչ եք կարծում ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել  ներքին էներգիայի այդ աճը:
Ջերմահաղորդմամբ։

13.Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչու է խառնուրդի ջերմաստիճանը բարձր սառը ջրի ջերմաստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:
Տաք մարմինը իր ջերմությունը փոխանցում է սառին որի արդյունքում ջերմաստիճանները հավասարվում են:

14.Հնարավոր է արդյոք ջերմափոխանակում սառույցի և ջրի միջև, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0C: Բացատրեք ինչու:
Ջերմափոխանակությունը տեցի է ունենում տարբեր ջերմաստիճաններով նյութերի միջև, քանի որ սառույցի և ջրի ջերմաստիճանները հավասար են, ջերմափոխանակում տեղի չի ունենա:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы