1.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:
նաշու- աշուն
նղասե-սեղան
մաիտան- մատիան
նագուր-
կոփիթոր-փոթորիկ
թոռա-աթոռ
լագդ- գդալ
2․Ախոյան- խոյ
աղմուկ- մուկ
հարկատու- կատու
սուլոց- ցուլ
ելակետային- կետ
անեզր- եզ
բոլորովին
անհավանական- ավանակ
հաղարջենի- արջ
դեղձի- ձի
բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:
3. Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ:
4․Կարապետ բառին նայելով քանի՞ գոյական ես տեսնում:
Կար, կարպետ
5. Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:
6. Գտի ՛ր` ինչն է մեկի մեջ մեկ, կրկինի մեջ` երկու, երեքի մեջ` ոչ մեկ:
7. Ո՞ր երաժշտական գործիքի անվանումն է կազմված դերանվան կրկնությամբ և «կ» տառի հավելումով:
8. Գտի ՛ր «վերամբարձ» բառում թաքնված բառերը` առանց խախտելու տառերի հաջորդականությունը:
ամբար, բարձ, վեր, երամ,
9.Ժխտական ի՞նչ նախածանց միացնենք «տակ» բառին, որ ստանանք «հարված»:
10. Ո՞ր բառն է «գին» մատնացույց անում և հոմանիշ է «մեծ», «վիթխարի» բառերին:
11. Ի՞նչ կստացվի, եթե «աղ»-ն ու «մուկ»-ը խառնենք իրար:
աղմուկ
12. Ի՞նչ կստացվի, եթե «արկ»-ից առաջ «աչք» դնենք:
13. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:
14. Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:
15. Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:
16. Կազմել այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:
17.Գրել տասական բառ.
- որոնց հնչյունները ու տառերը հավասար են
- որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը
- գրությամբ և արտասանությամբ տարբերվում են
- զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով
18. Շարունակեք նախադասությունն այնպես, որ գայլը մեղավոր չլինի.
Գայլը կերել էր փոքրիկ նապաստակին, քանի որ նա ցրտից սատկել էր։
19. Բնանկարչություն բառից ստացեք ի՞նչ և ի՞նչպիսի հարցերին պատասխանող 10 բառ:
ինչ
տուն
մարդ
դանակ
կրակ
փայտ
բաժակ
հեռախոս
սառույց
գիրք
վրձին
Ինչպիսի
կարմիր
մեծ
փոքր
բարակ
երկար
սուր
ամուր
ծանր
անհետաքրքիր
խորը
20. Գրեք եռավանկ 10 բառ
Մատուցող
բանիմաց
խորամանկ
21. Գրեք այնպիսի հարց, որի պատասխանը կլինի՝ — Ես վաղուց մոռացել էի այդ մասին:
22. Կազմիր այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:
Հարց-կատակներ
Պատասխանները պետք է լինեն միայն գոյականներ:
- Ի՞նչն է քոնը, բայց դու սովորաբար չես օգտագործում:
- Բոլոր մարդիկ ի՞նչ ունեն:
- Գտիր անունը. ա) անունս կազմված է մորս և ծննդավայրիս անուններից, երկուսն էլ սկսվում են ա-ով. բ) մեր գյուղը փոքրիկ արև է նշանակում:
- Ի՞նչ կարելի է տեսնել քնած ժամանակ:
- Էն ինչն է ինչն է՝ ուր գնում ես հետևում է քեզ:
- Ի՞նչն է, որ ինչքան վերցնում ես, այնքան մեծանում է:
- Ո՞ր ամիսն է ամենակարճը: