Քիմիա․Քիմիական կապի բնույթը․Առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քիմիական կապը, և ի՞նչ բնույթ ունի:
    Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով։ XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով` արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից: Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի են:
  2. Ո՞ր կապն է կոչվում կովալենտային կապը:
    Այդ էներգիան կազմում է  40-ից մինչև 1000կՋ/մոլ: Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են որպես կովալենտային,իոնային և մետաղային կապեր: Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:
  3. Ո՞ր կապն է իոնային կապը:
    Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում:
  4. Ի՞նչ է կոչվում քիմիական կապ:
    Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы