ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։
Մի մարդ անընդհատ աղոթում էր ածուն ու խնդրում:
Աստված գոնե մի անգամ էլ ինչ տուր ինչ կլինի։ Տուր որպեսզի մի քիչ էլ ես մարդավարի ապրեմ։
Աստծո հրեշտակներից մեկի խիղճը տանջում է։ Նա գնում է Աստծո մոտ և ասում։ Տեր Աստված մեկը խնդրանքով աղոթում է քեզ։ Մեղկ է նա։ Մի անգամ էլ այդ մարդուն տուր։
Ասելիք չունեմ կօգնեմ կտամ։ Բայց բազկաթոռի վրա նստել է և ասում է տուր հա տուր։ Նման մեկին ինչպես տամ։ Անիրավը գոնե տեղից վեր կենար, մ ի գործ աներ ես էլ օգնեի տայի։