Իմ ուսումնական առաջին շրջանը անցավ բավականին հետաքրքիր և բովանդակալից։ Գրականություն առարկայից կարդացինք հետաքրքիր պատմվածքներ և վերլուծեցինք իսկ հայոց լեզվից կատարեցինք գործնական և քերականական առաջադրանքներ։ Նաև ունեմ անհատական նախագիծ։ Նախագծին կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով։ Այս տարի սկսեցինք անցնել հասարակագիտություն առարկան։ Ինչը շատ սիրեցի և համարում եմ այս Ուսումնական շրջանի ձեռքբերումներիցս մեկը։ Պատմությունը ևս սկսեցինք ավելի խորությամբ ուսումնասիրել, բավականին հետահրքիր էր հատկապես՝ հայոց պատմությունը։ Այս տարի էլ ավելի գիտելիքները խորացրի խեցեգործության խմբակում, սովորեցի աշխատել դուրգի վրա, և պատրաստել զանազան իրեր։
Մասնակցել եմ նաև շատ հետաքրքիր ճամփորդությունների և բացահայտել Հայաստանը: