Ֆիզիկա․ Մեխանիկական ալիքներ

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ո՞ր ալիքներն են կոչվում պարբերական:
Պարբերական ալիքներ են կոչվում՝ միջավայրի մասնիկների շարժումը, երբ այդ միջավայրով ալիք է տարածվում, կրկնվում է բազմիցս։
2.Ինչպե՞ս է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը:
Օդի սեղմում-ընդարձակումները, հաղորդվելով շերտից շերտ և տարածվելով սենյակով մեկ, կհասնեն նաև վարագույրին՝ ստիպելով վերջինիս տատանվել։

3.Ո՞ր ալիքն են անվանում մենավոր:
Դեֆորմացիայի ալիքն անցնելուց հետո այդ տեղամասի մասնիկների շարժումը դադարում է։ Այդպիսի  ալիքներն անվանում են մենավոր ալիքներ։

4.Ինչպե՞ս կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  «վազող» մենավոր ալիքը: Իսկ պարբերական ալիքը:
Պետք է մի ծայրը ամրեցնել ինչ-որ տեղից, իսկ մյուսը ծայրից ուժեղ ձգել, հետո այդ ծայրը կտրուկ մի կողմ տանել և բերել։

5.Ի՞նչ օրինակներով կարելի է համոզվել,որ ալիքի տարածման ժամանակ նյութ չի    տեղափոխվում:

6. Ի՞նչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին:
Երբ որոշակի միջավայրով տարածվում է դեֆորմացիայի ալիք, միջավայրի «հանդարտ» վիճակը «խանգարվում» է։

7. Բացատրել թե ինչպե՞ս է գոյանում առաձգական ալիքը:
Դեֆորմացիայի տեղափոխում հնարավոր է, եթե միջավայրն առաձգական է։ այ պատճառով էլ առաձգական միջավայրում տարածվող ալիքները կոչվում են առաձգական ալիքներ։

8. Ո՞ր ալիքներն են կոչվում լայնական: Բերել լայնական ալիքների օրինակներ:
Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք ուղղահայաց են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական։ Լայնական ալիքները կարող են տարածվել միայն պինդ միջավայրում։ Օրինակ՝ պարանի երկայնքով «վազող» ալիքը։

9. Ո՞ր ալիքներն են կոչվում երկայնական: Բերել երկայնական ալիքների օրինակներ:

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է երկայնական։ Երկայնական ալիքները կարող են տարածվել բոլոր միջավայրերում (և՛ հեղուկ, և՛ պինդ, և՛ գազային)։ Օրինակ՝ օդում կամ պողպատե ձողում տարածվող սեղմման դեֆորմացիայի ալիքները։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы