Հերման Հեսսե. «Դժվար ճանապարհը»:
1.Պատմվածքն ինչո՞ւ էր վերնագրված «Դժվար ճանապարհ»։
Պատմվածքը վերնագրված էր դժվար ճանապարհ, քանի որ այնտեղ հեղինակը ներկայացրել էր մի տղայի ով փորձում էր հաղթահարել դժվարություններ։
2.Առանձնացրո’ւ պատմվածքի ամենից ազդեցիկ հատվածը եւ հիմնավորի’ր։
Բայց նա առանց հոգնության շարունակում էր երգել․ «Ես ուզում եմ, ես ուզում եմ, ուզում եմ», իսկ որոշ ժամանակ անց նաև կարողացավ հնազանդեցնել ինձ, ու շուտով ես էլ էի նրա բառերով երգում։ Բարձրանալն ասես ավելի հեշտ դարձավ․ըստ էության, ես այլևս ոչ թե պետք է բարձրանայի, այլ ուզում էի բարձրանալ, քանի որ երգը մոռացնել էր տալիս հոգնությունը։
Իմ մեջ ամեն ինչ ավելի պայծառացավ, և քանի դեռ ներքին պայծառություն էի զգում։
Ինձ համար տպավորիչ էր այս հատվածը, քանի որ նրանք այդքան դժվար ճանապար անցնելով, սկսեցին երգել և իսկապես այդ երգը օգնեց, որ ճանապարհը քիչ բայց հեշտ թվա։
3.Պատմվածքից դուրս գրի’ր համեմատություններ, փոխաբերությունները։
Համեմատություն
Այնտեղ լավ էր, այնտեղ էր ջերմությունն ու սիրելի հանգստությունը, այնտեղ էր հոգին խորն ու հագեցած մի երգ մրմնջում կիսաձայն, ինչպես մազմզոտ բզեզը լիառատ օդի ու լույսի մեջ։
Փոխաբերություն
Մեռնող ճրագ
ծաղրական օղակ
երկնային լիճն
4.Պատմվածքի գլխավոր հերոսին`
բնութագրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով
մեղադրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով
արդարացրո՛ւ՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով