50․Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:
Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
Ութ տարում երեսունինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թև թռչուն կա:
Նրա հավանոցում երեքհարյուր վաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
Բոլոր երեխաներին վեց-վեց մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
Նա ամեն օր անցնում է հիսուն կիլոմետր:
ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
ХХ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը:
1886 թվականին շախմատի առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը:
Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
Նրանց առաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:
Օլիմպիական XII և XIII խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:
51․ Նախադասությունները ձևափոխի՛ր այնպես, որ թվականները հոմանիշ ձևերով փոխարինվեն:
Օրինակ`Կողմերը վեցական մետը երկարություն ունեն: — Յուրաքանչյուր կողմը վեց մետր երկարություն ունի:
Ճանապարհի համարակալված հատվածներից հիսունհինգերորդն է քեզ հետաքրքրողը: -Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը:
Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուր էջ ունի:
Գրքերը երեք հարյուրական էջ ունեն:
Պայթուցիկները թաքցրել էին համար երեք տակառի մեջ:
Պայթուցիկները թաքցրել էին երրորդ տակառի մեջ:
Հյուրանոցի վաթսուներորդ սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:
Հյուրանոցի համար վաթսուն սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:
Քաղաքի 133-րդ դպրոցը նոր էր կառուցվել:
Քաղաքի համար 133 դպրոցը նոր էր կառուցվել:
52․ Տրված թվականները խմբավորի՛ր։
ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).
բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).
գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):
Հարյուր քսան-բարդ, քանակ, անջատ
վաթսուն- ածանցավոր, քանակ, կից
երրորդ-ածանցավոր, թվային կարգ, կից
յոթ-պարզ, քանակ,
տասը-տասը- բարդ, թվային բաշխում, գծիկով
չորրորդ-ածանցավոր, թվային կարգ, կից
վաթսունմեկերորդ- բարդածանցավոր, թվային կարգ, կից
ինը-պարզ, քանակ,
քառասուն-քառասուն-բարդ, թվային բաշխում, գծիկով
հազար ինը հարյուր իննսունվեց-բարդ, քանակ, անջատ
մեկական-ածանցավոր, թվային բաշխում, կից
հարյուր ութսուներեքերորդ- բարդածանցավոր, թվային կարգ, անջատ, կից
երկու հազար հինզ հարյուր տասնվեց-բարդ, քանակ, անջատ
հինգական- ածանցավոր, թվային բաշխում, կից
տասնյոթերորդ-բարդածանցավոր, թվային կարգ, կից
քառասուներորդ-ածանցավոր, թվային կարգ, կից
53. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ- մեկ-մեկ, մեկական, առաջին
չորս- չորս-չորս, չորսական, չորրորդ
հինգ- հինգ-հինգ, հինգական, հինգերորդ
ութ- ութ-ութ, ութական, ութերորդ
ինը- ինը-ինը, իննական, իններորդ
տասը- տասը-տասը, տասական, տասներորդ
տասնինը- տասնինը-տասնինը, տասնիննական, տասնիններորդ
54․ Պարզի՛ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել.
Ա. Մեկ, հինգ, վեց, ութ, տասը, քսան, հարյուր, հազար- պարզ
Բ. Տասնմեկ, քսանյոթ, հարյուր տասնինը, հազար վեց հարյուր քսանութ- բարդ
Գ. Երեսուն, քառասուն, երկրորդ, հինգերորդ, վեցական, տասական- ածանցավոր
Դ. Հազար հինգ հարյուր յոթանասունմեկ, ութսունվեց, քսանյոթերորդ, քառասունմեկերորդ, մեկ երրորդ, երեք տասնորդական- բարդածանցավոր