Գործնական աշխատանք

44. Առաջին և երկրորդ շարքերից համապատասխան արմատները միացնելով ստացիր անձնանուններ:
ա. ոսկի, խաչ, ալ, վարդ, շող, ժիր
բ. տուր, վարդ, հատ, կաթ, այր, անուշ:

Ոսկեհատ, Խաչատուր, Ալվարդ, Ժիրայր, Վարդանուշ:

45.Հարցական դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոլովով դրված գոյականներով:

Ո՞վ, ի՞նչը եկավ:
Ուսոցիչը եկավ։
Ձյունը եկավ։
Ո՞ւմ, ինչի՞  պայուսակը:
Աշակերտի պայուսակը։
Գնումների պայուսակը։
Մոտենալ ո՞ւմ, ինչի՞ն :
Մոտենալ վաճառողին։
Մոտենալ գրատախտակին։
Հեռանալ ումի՞ց, ինչի՞ց
Հեռանալ ընկերոջից։
Հեռանալ տնից։
Հիանալ ումո՞վինչո՞վ:
Հիանալ երեխայով։
Հիանալ նկարով։

46. Կազմիր տրված գոյականների սեռական հոլովը և նշիր, թե որ հոլովմանն է պատկանում:

Սենյակ- սենյակի- ի հոլովում
տուն- տան- ան հոլովում
քաղաք- քաղաքի-ի հոլովում
այգի- այգու-ու հոլովում
օր-օրվա- վա հոլովում
գեղեցկություն- գեղեցկության- ան հոլովում
լեռ-լեռան-ան հոլովում
քույր-քրոջ-ոջ հոլովում
դուռ-դռան-ան հոլովում
փողոց-փողոցի-ի հոլովում
բեռ-բեռի-ի հոլովում
գիրք-գրքի- ի հոլովում
ամիս- ամսվա-վա հոլովում
լուսամուտ-լուսամուտի-ի հոլովում
ձյուն-ձյան-ան հոլովում
ընկեր-ընկերոջ-ոջ հոլովում
ուսում- ուսման-ան հոլովում
աշուն-աշնան-ան հոլովում
գրիչ-գրչի- ի հոլովում
շուն-շան-ան հոլովում
ձուկ-ձկան-ան հոլովում
բարդի-բարդու-ու հոլովում
խաղող- խաղողի-ի հոլովում
զարգացում-զարգացման-ան հոլովում
դիմում-դիմումի-մի հոլովում
խնձորենի-խնձորենու-ու հոլովում
րոպե-րոպեի-ի հոլովում
շաբաթ-շաբաթվա-վա հոլովում
ապակի-ապակու-ու հոլովում
սար-սարի-ի հոլովում
պապ-պապի-ի հոլովում
մասրենի-մասրենու-ու հոլովում
մորեղբայր-մորեղբոր-ո հոլավում
գդալ-գդալի- ի հոլովում
սյուն-սյան-ան հոլովում
ձի-ձիու-ու հոլովում
երեկ- երեկվա-վա հոլովում
երեկո- երեկոի-ի հոլովում
խաղաղություն-խաղաղության-ան հոլովում։

Օրինակ`  սենյակ-սենյակի, ի հոլովման 

47.Տեքստից դուրս գրիր գոյականները և նշիր հոլովն ու հոլովման տեսակը:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Օրինակ՝ կապիկը- ուղղական հոլով. ի հոլովում
Աֆրիկացու-բացառական հոլով․ ու հոլովում
Անհատականությամբ-գործիական հոլով․ան հոլովում
Հումորով-գործիական հոլով․ ի հոլովում
Էակ-Ուղղական հոլով, ի հոլովում
օր-ուղղական հոլով, վա հոլովում

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы