Հայոց լեզու․ Գործնական աշխատանք

33. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը և ընդգծել ածանցները:
Վայրի, խոհուն, մրգատու, մականուն, փութկոտ, մուրացկան, առհավետ, արգելակ, գունեղ, ոսկեգույն, նվազագույն, բանակ, խորք, միածին, զայրույթ, դռնակ, միաբան, իշխան, հարսնացու:

34.Տրված կապակցություններում ընդգծված բառերով փոխաբերական իմաստով բառակապակցություն կազմիր:
Օրինակ՝ մաքուր սրբիչ-մաքուր հոգի
լուսավոր սենյակ- լուսավոր մարդ, լուսավոր ապագա
բարձր սար- բարձր մակարդակ
սև գրիչ- սև ուրբաթ, սև անուն
տափակ տանիք- տափակ մարդ, տափակ խոսքեր
սուր դանակ- սուր խոսք, սուր լեզու
ծանր իր- ծանր բնավորություն
խոր ձոր- խոր միտք, խոր հոգի

35. Կետերի փոխարեն գրիր ածանցներ:
Օրինակ՝ վազ.- վազք, վազորդ
արմավ.- արմավենի,
ուժ.-ուժեղ, ուժային
հարսն.- հարսնացու, հարսնություն
տենչ.- տենչանք
գործ.- գործիչ, գործնական
մետաղ.- մետաղական, մետաղյա
խռով.- խռովկան
փայլ.- փայլուն
վերջ.- վերջնական
հոտ.-հոտավետ
հուր.- հրեղեն,
խնձոր.- խնձորենի

36.Լրացրու ա հոդակապ ունեցող բառերի՝
ա. առաջին բաղադրիչները՝ ….նվեր, անմարդաբնակ, արևաաղիկ, մնջախաղ, մեծատուն, խմբավար:
բ.  երկրորդ բաղադրիչները՝ մարդասպան, հացադուլ, զարդանախշ, հողաթափ, օդանավ, նավավար:

37.Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը կամ երկհնչյունը:

1.Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:

38.Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:

39. Տրված բառերի մեջ յ կիսաձայնն ավելացնելով՝ ստացիր նոր բառեր: Փորձիր ինքդ գտնել նման բառեր:
Հատժ- հայտ
ալ-այլ
բաց-բայց
հուն-հույն
հուր-հյուր
սար- սայր
վար-վայր
պատ-պայտ
ագի-այգի
բուն-բույն
հաց-հայց

40. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բառերի հինգ եռյակ:
Ազնիվ, անվախ, գեղեցիկ, ագահ, դաժան, աչքածակ, արդար, աներկյուղ, վայրագ, չքնաղ, կտրիճ, գեղանի, անգութ, ուղղամիտ, անկուշտ:
Ագահ- աշքախակ-անկուշտ
Ազնիվ-արդար-ուղղամիտ
Անվախ-աներկյուղ-կտրիճ
Դաժան-վայրագ- անգութ
Գեղեցիկ-գեղանի-չքնաղ

41. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:
Դաշտային գույնզգույն ծաղիկները հրապուրում են իրենց պարզ գեղեցկությամբ:
Դաշտային բազմագույն ծաղիկները գրավում են իրենց պարզ գեղեցկությամբ:
Հազարավոր թիթեռներ ծաղիկների նման սփռված էին օդի մեջ:
Բազմաթիվ թիթեռներ ծաղիկների նման տարածված էին օդի մեջ:
Տղան տխուր հայացքն ուղղեց լեռնային գետակի զուլալ ջրերին:
Տղան թախծոտ հայացքն ուղղեց լեռնային գետակի պարզ ջրերին:

Արևի շողերը նստել են բարձր լեռների կատարներին:
Արևի ճառագայթները նստել են բարձր լեռների գագաթներին:

42. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինիր հականիշներով:
Անսահման ժլատ ծերունին երազում դժոխք էր ընկել:
Երեխաները խոշոր, բայց խակ սալոր էին քաղել:
Այդ աղջիկը կարող է քեզ քաջ ու հզոր դարձնել:
Վարպետի ցուրտ ու նեղլիկ սենյակը գտնվում էր վերին հարկում:
43. Առանձնացրու և դեմ դիմաց գրիր հականիշ դարձվածքների զույգերը:
Աչքը կուշտ, քթի տակ, խելքից հեռու, Աստծու գառ, աչքի փուշ, յոթ սարից այն կողմ, աչքը ծակ, աչքի լույս, խելքին մոտ, Աստծո պատիժ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы