Կենսաբանություն․ Նոյեմբեր ամսվա ամփոփում

1․Ներկայացնել գլխուղեղի ընդհանուր կառուցվածքը։
Գլխուղեղը կազմված է հետևյալ բաժիններից՝ երկարավուն ուղեղ, կամուրջ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և մեծ կիսագնդեր (ծայրային ուղեղ)։ Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղը կազմում են ուղեղաբունը։
2․ Ներկայացնել գլխուղեղի բաժինները և նրանց կատարած ֆունկցիաները։
Երկարավուն ուղեղ

Այստեղ են գտնվում համի, ծամելու, կլլման, ծծելու ռեֆլեքսների կենտրոնները։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։
Վարոլյան կամուրջ

Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։
Ուղեղիկ

Ուղեղիկը դասվում է շարժումները կարգավորող համակարգի մեջ։ Վ.Բ. Ֆանարջյանը բացահայտել է ուղեղիկի դերը կեցվածքի ու մկանային լարվածության կարգավորման, արագ, նպատակաուղղված շարժումների կազմակերպման ու ղեկավարման մեխանիզմում։ Ուղեղիկի վնասվածքի դեպքում նկատվում են համաձայնեցված շարժումներ կատարելու ընդունակության կորուստ, տատանողական շարժումներ, մկանների դող, անհամապատասխանություն մկանային կծկումների մեծության և կատարվելիք շարժման միջև։ Է.Հ. Հասրաթյանը ցույց է տվել, որ ուղեղիկի վնասվածքի մեծ մասի հետևանքները կարող են փոխհատուցվել, եթե ուղեղիկի հետ կապված մեծ կիսագնդերի կեղևի շարժողական գոտին գործում է բնականոն։ Որքան երիտասարդ հասակում է ուղեղիկը վնասվում, այնքան արագ են փոխհատուցվում նրա ախտանշանները։

Միջին ուղեղ


Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։

Միջանկյալ ուղեղ

Ենթատեսաթումբը կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական ու մարմնական համակարգերի ամբողջականության համար։ Այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։ Ենթատեսաթումբը նաև վեգետատիվ նյարդային համակարգի գործունությունը կարգավորող ենթակեղևային բարձրագույն բաժին է։ Հ.Գ. Բակլավաջյանի հետազոտություններով այստեղ բացահայտվել են նեյրոններ, որոնք ակտիվացնող ազդեցություն ունեն ողնուղեղի սիմպաթիկ ու պարասիմպաթիկ կենտրոնների վրա։ Ենթատեսաթումբը կապված է մակուղեղի հետ, առաջացնելով ենթատեսաթումբ-մակուղեղային համակարգ, որն օրգանիզմում իրականացնում է նյարդահումորալ կարգավորում։
3․ Վերցնել գլխուղեղի մեկ բաժին և ուսումնացիրել, գրել ինչ կլինի ինչ տեղի կունենա մարդու հետ, եթե այդ բաժինը բացցակայի։
Ուղեղիկ
Ուղեղիկը դասվում է շարժումները կարգավորող համակարգի մեջ։ Վ.Բ. Ֆանարջյանը բացահայտել է ուղեղիկի դերը կեցվածքի ու մկանային լարվածության կարգավորման, արագ, նպատակաուղղված շարժումների կազմակերպման ու ղեկավարման մեխանիզմում։ Ուղեղիկի վնասվածքի դեպքում նկատվում են համաձայնեցված շարժումներ կատարելու ընդունակության կորուստ, տատանողական շարժումներ, մկանների դող, անհամապատասխանություն մկանային կծկումների մեծության և կատարվելիք շարժման միջև։ Է.Հ. Հասրաթյանը ցույց է տվել, որ ուղեղիկի վնասվածքի մեծ մասի հետևանքները կարող են փոխհատուցվել, եթե ուղեղիկի հետ կապված մեծ կիսագնդերի կեղևի շարժողական գոտին գործում է բնականոն։ Որքան երիտասարդ հասակում է ուղեղիկը վնասվում, այնքան արագ են փոխհատուցվում նրա ախտանշանները։
4․ Ներկայացնել տեսողական վերլուծիչի կառուցվածքը։
Տեսողական օրգանը՝ աչքը բաղկացած է ակնախնձորից (աչքից) և աչքի օժանդակ ապարատից, տեղադրված է ակնախոռոչի ներսում։

5․ Գրել տեսողական վերլուծիչի օրգանների մասին և նրա կատարած ֆունկցիաները։


Աչք , լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։ Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսողական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։

Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։

6․ Նորմալ տեսողություն՝
Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:
Գլխուղեղը «մշակում է» ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով։

կարճատեսություն՝
Կարճատեսություն, Միոպիա (հունարեն կկոցել և ափ-աչք), աչքի բեկունակության թերություն, որի հետևանքով կարճատեսություն ունեցող անձինք վատ են տեսնում հեռվում գտնվող առարկաները։ Կարճատեսության դեպքում զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա (ինչպես լինում է բնականոն տեսողության դեպքում), այլ դրա առջևում, որի հետևանքով դիտվող առարկայի հստակ պատկերը ցանցաթաղանթի վրա չի ստացվում։

հեռատեսություն՝
Հեռատեսություն, հիպերմետրոպիա աչքի բնականոն բեկունակության շեղում, երբ լույսի զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են աչքի ցանցաթաղանթի ետևում (F)։
Պատկերներն ստացվում են աղոտ։ Պատճառները աչքի բեկող միջավայրերի (եղջերաթաղանթ և ոսպնյակ) բեկունակության թուլությունը (ռեֆրակցիոն հեռատեսություն) կամ աչքի առաջ-ետին առանցքի կարճ լինելը (առանցքային հեռատեսություն)։ Երբեմն երկու պատճառները կարող են զուգակցվել (կոմբինացիոն հեռատեսություն)։ 

7․Դալտոնիզմ։


Դալթոնիզմ , գունաշփոթություն, մասնակի գունակուրություն, գունային տեսողության 1794 թվականին նկարագրել է անգլիացի գիտնական Ջոն Դալթոնը (ինքը տառապել է այս արատով)։ Հիվանդանում են տղամարդկանց մոտ 8%-ը, կանանց՝ 0,5%-ը։

Ենթադրվում է, որ աչքի ցանցաթաղանթում կա 3 տարր, և բնականոն, այսպես կոչված՝ տրիքրոմատիկ գունազգայության դեպքում դրանցից յուրաքանչյուրն ընկալում է 3 հիմնական գույներից (կարմիր, կանաչ, մանուշակագույն) մեկը։ Վերոհիշյալ տարրերից որևէ մեկի քայքայումն առաջացնում է մասնակի գունակուրություն (դիքրոմիա)։ Դիքրոմազիայով տառապողներից ոմանք չեն տեսնում կարմիր գույնը (պրոտանոպիա), ոմանք՝ կանաչ գույնը (դեյտերանոպիա)։

Պրոտանոպիայի դեպքում կարմիր գույնը շփոթում են մուգ կանաչի, մուգ դարչնագույնի, իսկ կանաչ գույնը՝ բաց մոխրագույնի, բաց դեղինի և բաց դարչնագույնի հետ։

Դեյտերանոպիայի դեպքում կանաչ գույնը շփոթում են բաց նարնջագույնի, բաց վարդագույնի, բաց դարչնագույնի հետ։

Մանուշակագույնի նկատմամբ գունակուրություն լինում է հազվադեպ, ընդ որում սպեկտրի բոլոր գույներն ընկալում են որպես կարմիր կամ կանաչ գույնի երանգներ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы