Հերման Հեսսե. «Ծառերը»

 Հերման Հեսսե. «Ծառերը»:

Առաջադրանքներ

Ա․Բացատրե՛ք հետևյալ հատվածների  փոխաբերական իմաստը․

  • ,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը,,։
    Հեղինակը ի նկատի ունի, որ առաջընթացի, զարգացման համար կարևոր է ամուր հիմքը։
  • Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։
    Հայրենասիրությունը արտահայտվում է քո արարքների մեջ։ Նայած, թե դու ինչպես ես վերաբերվում քո շրջապատին ու հայրենակիցներին։
  •  Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
     Եթե կյանքը մի տեղ ավարտվում է, մեկ այլ տեղ մի նոր կյանք է ծնվում։ Անելանելի ոչինչ չկա միշտ ելք կգտնվի դժվարին իրավիճակներում

Բ․Ո՞րն է ըստ ստեղծագործության՝ Երջանկությունը։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկան լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։
Գ․ Ներկայացրե՛ք երջանկության Ձեր պատկերացումը։
Երջանկությունը պետք չէ փնտրել ինչ-որ տեղում կամ կապել որևէ մեկի հետ, երջանկությունը ամեն պահի մեջ է։ Պետք չէ սպասել, ինչ-որ մեկը երջանկացնի քեզ։ Ամեն մարդ պետք է երջանիկ լինի ինքը իրենով՝ գնահատելով կյանքի ամեն ակնթարթը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы