Առաջադրանքներ (դասարանում)
1) Շեղանկյան անկյունագծերից մեկը հավասար է կողմին: Գտեք՝
ա) շեղանկյան անկյունները,
AC=AB=BC=>
=><BAC=<BCA=<B=60
<B=<D=60
<A=<C=120
Պատ․՝ 120, 60, 120, 60։
բ) այն անկյունները, որոնք կազմում են շեղանկյան անկյունագծերը նրա կողմերի հետ:
2) ABCD շեղանկյան մեջ <B=1200: Անկյունագծերը հատվում են O կետում: BC կողմը 10սմ է: Գտեք BD անկյուանգիծը:
360-240=120
120:2=60
60:2=30
10:2=5
BO=5
BO=OD
5+5=10
Պատ՝ 10 սմ
3) Քառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև կողմերը եղած hեռավորությունների գումարը 20սմ է: Գտեք քառակուսու պարագիծը:
4) Քառակուսու պարագիծը 80սմ է: Որքա՞ն է քառակուսու անկյուանգծի միջնակետի հեռավորությունը նրա կողմից:
Լրացուցիչ(տանը)
5) Գտեք ABCD շեղանկյան պարագիծը, եթե <B=600, AC=10,5սմ:
AO=10,5:2=5,25
AB=10,5
10,5×4=42
Պատ՝ 42սմ:
6) Գտեք այն անկյունները, որոնք կազմում են շեղանկյան անկյունագծերը նրա կողմի հետ, եթե հայտնի է, որ շեղանկյան անկյուններից մեկը 450 է:
7) Շեղանկյան գագաթներից մեկով նրա հանդիպակաց անկյունը կազմող կողմերին տարված ուղղահայացները կազմում են 300-ի անկյուն, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 5 սմ է: Գտեք շեղանկյան կողմը:
5×2=10սմ
Պատ՝ 5սմ:
Հավելյալ խնդիրներ
8) Ապացուցեք, որ եթե շեղանկյան մի անկյունը ուղիղ է, ապա այդ շեղանկյունը քառակուսի է:
9) Քառակուսի՞ է արդյոք քառանկյունը, եթե նրա անկյունագծերը՝
ա) հավասար են և փոխուղղահայաց,
բ) փոխուղղահայաց են և ունեն ընդհանուր միջնակետ,
գ) հավասար են, փոխուղղահայաց են և ունեն ընդհանուր միջնակետ:
10) Ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան կիսորդի և ներքնաձիգի հատման կետով տարված են էջերին զուգահեռ ուղիղներ: Ապացուցեք, որ առաջացած քառանկյունը քառակուսի է: