Հորանջելը կենտրոնացնում է ուղեղը.
Չնայած նրան, որ մենք հիմնականում հորանջելը կապում ենք քնկոտության և ձանձրանալու հետ, իրականում դա մեզ արթնացնելու և ուղեղը խթանելու միջոց է։ Հորանջելու ժամանակ տեղի է ունենում ըմպանի և կոկորդի լայնացում, ինչը թույլ է տալիս ավելի շատ օդ շնչելու, համապատասխանաբար, ավելի շատ թթվածին է մտնում թոքերից արյուն՝ բերելով մեր օրգանիզմը մարտական վիճակի։
Ուղեղն ունի հումորի կենտրոն․
Շատ դժվար է սահմանել, թե ինչ է հումորը, բայց հենց բախվում ենք դրա հետ, մենք հստակ հասկանում ենք, որ հենց դա է։ Տեսություններից մեկը ենթադրում է, որ հումորի ազդեցությունը դրա անակնկալ լինելու մեջ է, զարմացումը նրանից, թե ինչպես է իրադարձության ավարտը տարբերվում նրանից, ինչ ձեզ հուշում էին ստանդարտ տրամաբանությունն ու փորձը, բավականին սովորական մի բանի արտասովոր մեկնաբանությունը։
Որպեսզի դա այնուամենայնիվ ընկալվի որպես կատակ, ոչ թե տրամաբանական գլուխկոտրուկ, արդյունքը պետք է լինի կապակցող մի պատմություն՝ անսպասելի, բայց սովորական առումով ոչ շատ խելամիտ արդյունքով կամ գործընթացով։ Ուղեղի ճակատային մասի վնասվածքով որոշ հիվանդներ ընդհանրապես չեն ընկալում կատակները։ Որպես կանոն, դա նրանից է, որ նրանք խնդիր են ունենում մեկնաբանողական գործընթացի փուլում. օրինակ՝ ստանալով վերջաբանի ընտրությամբ կատակ՝ նրանք չեն կարողանում որոշել, թե դրանցից որն է ծիծաղելի։