3.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով- յոթգլխանի
ստրուկի մտքով- ստրկամիտ
լի և առատ- լիառատ
կյանքի հյութ- կենսահյութ
ցավից լլկված- ցավալլուկ
մոլոր մտքով- մտամոլոր
սուր ընթացող- սրընթաց
խելքը կորցրած- խելակորույս
նոր հայտնված- նորահայտ
մենակ ապրող- մենակյաց
խիստ բարքով- խստաբարո
երկար ապրող- երկարակյաց
նոր եկած- նորեկ
աչքին հաճելի- ակնահաճո
4.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն, պախուրց, նանիր, հորջորջել, ագուցել, զեղծել, թալկանալ, ոթել, դժնդակ, ճեպել:
5.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս- ինքնահոս, արագահոս
սառնորակ- բարձրորակ, ցածրորակ
անուշահամ- քաղցրահամ, դառնահամ, անուշահամ
կենսագիր- ինքնագիր, ձեռագիր, վիպագիր,
զբոսանավ- տիեզերանավ, սուզանավ, շոգենավ
կարմրազգեստ- շրջազգեստ, սևազգեստ
գայլաձուկ- շնաձուկ, օձաձուկ։
6. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս- բարձրակրունկ, բարձրաձայն
դեղնակտուց- դեղնախտ,
ջրաղաց- ջրառատ, ջրծաղիկ
աշխարհամարտ- աշխարհագրություն, աշխարհագետ
ծովածոց- ծովաստղ, ծովագյուղ
լեռնագնաց- լեռնաշխարհ
սրբավայր- սրբապիղծ, սրբապատկեր
Ինքդ փորձիր կազմել նմանատիպ առաջադրանք;