1.Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Գոհար- թանկագին՝ ազնիվ քար
Կայտառ- եռանդուն, առույգ
Շնորհալի- շատ ընդունակ, տաղանդավոր
Պատվել- մեծարել, հարգել
Նշանավոր- հանրաճանաչ, հայտնի, անվանի
Չքավորություն- աղքատություն, չունևորություն
Աղա- գյուղատեր, կալվածատեր
Խան- իշխանների, կառավարիչների, ինքնակալի տիտղոս
2. Համացանցից որոնի՛ր և պարզի՛ր, թե ի՞նչ է ավանդությունը։
Ավանդություն, ժողովրդական բանավոր արձակի տեսակներից, կարճ հուշապատումներ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, առարկաների ու երևույթների մասին։
Ավանդությունները լինում են ստուգաբանական, բացատրական և վարքաբանական։ Տալիս են աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական և այլ տեղեկություններ ու գիտելիքներ։ Լայն տարածում են գտել Նոյի տապանի, Պրոմեթևսի, Ալեքսանդր Մակեդոնացու, Լոխման հեքիմի, դոկտոր Ֆաուստի մասին ավանդությունները։ Հայ ժողովուրդը ևս ստեղծել է ազգային ավանդություններ ու ավանդական զրույցներ։ Դրանք արտացոլում են մեր ժողովրդի հնամենի հավատալիքները, հասարակական կյանքն ու կենցաղը, պատմական բախտորոշ իրադարձությունները։ Հայտնի են Մհերի, Մեսրոպ Մաշտոցի, Վարդան Մամիկոնյանի, զորավար Անդրանիկի մասին ավանդությունները։ Կան նաև բազմաթիվ ավանդություններ՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր բնակավայրերի, պատմական հուշարձանների, աշխարհագրական տեղանունների մասին
3. Գրի՛ր՝ ո՞րն է այս ավանդության ասելիքը։
Պատմվածքի ասելիքն այն է, որ աստված միշտ էլ մեզ նշաններ է ուղարկում, թե, որ ճանապարհն է ճիշտ։ Պարզապես պետք է խելացի գտնվենք և ճիշտ վարվենք
4.Առանձնացրո՛ւ այն հատվածները, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի մարդ էր Մանուկ-խանը։
Մեր իմաստուն մանուկին խան էին շինել, և նա դատաստան էր անում ոչ ծաղրածությամբ, այլ՝ բոլորովին լուրջ կերպով։ Բոլոր մեծ ու փոքր մնացել էին հիացած՝ տեսնելով, որ մի տասներկու տարեկան պատանի մարդկանց սրտերի խորքերն է թափանցում, նրանց վատ արարքները երեսներին զարկում և հրամայում իր փառաշներին, որ ծեծեն անխնա և որոշած տուգանքն առնեն։ Բայց և շատերին, որոնք զրկված էին, խեղճ էին և թշվառ, նրանց էլ կանչում էր, մխիթարում, խրատում և հավաքած տուգանքներից մի բան տալիս, որ տանեն իրանց պակասությունը հոգան։
5.Համառոտ պատմի՛ր, թե Մանուկ-խանն ինչպե՞ս գտավ նախկին ծառայի սուտը։
Նա հարցաքննեց վկաներին առանձին առանձին։ Այսպիսով նրանք չէին կարող մեկը մյուսի վկայությունը լսել։ ԵՎ հետևաբար երեքն էլ տարբեր վկայություն տվեցին և ճշմարտությունը բացահայտվեց։
6.Ժողովրդական ի՞նչ սովորության մասին է պատմվում այս ավանդության մեջ։
7.Համեմատի՛ր «Վաճառականի խիղճը» և «Մանուկ-խան» գործերի ասելիքը․ ինչո՞վ են նման կամ տարբեր։