Հայոց լեզու․ Գործնական քերականություն

10.Տրված համանուններով կազմի՛ր նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Տատիկը հավաքեց կաթի սերը։
Տատիկը սեր նկատեց աղջկա աչքերում։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Ուսուցիչն ասաց, որ նախադասության վերջում կետ դնի։
Կետը աշխարհում ջրային ամենամեծ կենդանին է։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
Քանոնով գծելն ավելի հեշտ է։
Անին ազատ ժամանակ քանոն էր նվագում։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Դրսում այնքան ցուրտ էր, որ նույնիսկ շներն էին դողում։
Հայրիկը դողն անցկացրեց մեքենայի անիվին։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Տղան բարձր տոնով խոսեց ուսուցչի հետ, և հայտնվեց տնօրենի սենյակում։
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության տոնն է։

11. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – ժպտալ
4.աչքերը փակել – մահանալ
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
գլխարկը գետնովը տալ – խայտառակել
8. գլխին տալ — ուրախանալ
գլխին տալ-փոշմանել
12.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ

հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ

բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել

ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ:

13.Շարքերում գտիր ուղղագրական սխալները:

արփշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել

արհամարել, տարորոշել, ավելորդ, բոխկ

քսուք, ժայտքել, ճմռթել, գախտագողի

պարքև, պանդուղտ, սայթակել, դշխուհի

14.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.

ուշաթափվել-նվաղել, աղոթել-ապաշխարել, հոծ-խիտ

տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ

ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ

լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի

15. Մեկ բառով գրի´ր տրված դարձվածքների իմաստները.

Արյունը գլխին խփել- բարկանալ

Լեզուն բռնվել- պապանձվել

Քարը փեշից թափել- հանգստանալ

Զենքերը վայր դնել-հանձնվել

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы