Համաշխարհային Պատմություն․ Տեխնիկայի առաջընթացը

1․Ի՞նչ է մանուֆակտուրան։ Ինչո՞վ էր այն տարբերվում միջնադարյան արհեստանոցից։
XV-XVI դդ․ Եվրոպայում աճեց բնակչության թիվը, մեծացավ ապրանքների պահանջարկը։ Արհեստավորական արտադրությունն այլևս չէր կարող բավարարել մարդկանց պահանջմունքները։ Միջնադարյան արհեստանոցի փոխարեն աստիճանաբար առաջացան ավելի խոշոր արտադրական ձեռնարկություններ՝ մանուֆակտուրաներ։
Մանուֆակտուրայում վարձու աշխատող բանվորներից յուրաքանչյուրը հմտանում էր արտադրական մեկ կամ մի քանի գործողության մեջ։ Օրինակ՝ մահուդագործ բանվորներից ոմանք լվանում էին բուրդը, մյուսները՝ մանում, մի մասը ներկում էր, մյուս մասը՝ գործում
2․ Ո՞ր երկրներում առաջինը ստեղծվեցին մանուֆակտուրաներ։
Մանուֆակտուրաները հայտնվեցին նախ Անգլիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ապա նաև Եվրոպպայի մյուս երկրներում։
3․ Փաստերով ցո՛ւյց տվեք, որ մանուֆակտուրաների առաջացումը նպաստեց աշխատանքի արտադրողականության աճին և տեխնիկական առաջընթացին։
Երբ Եվրոպայում սկսեց մարդկանց թիվը զգալիորեն աճել ստեղծվեց մանուֆակտորան, և մարդիկ սկսեցին աշխատել,որպեսզի կարողանան ընտանիք պահել: Ունևորները մեծ ներդրումներ արեցին:Եվ եթե մենք հիմա ունենք մեքենաների արտադրությունը կարող ենք ասել,որ դա մանուֆակտուրանների շրոհիվ է,որովհետև ամեն ինչ հաջորդաբար է, չի կարող լինել օրինակ՝ խնձոր առանց ծառի:
4․ XVII-XVIII դարրերում ի՞նչ գործոններ խթանեցին գյուղատնտեսության զարգացմանը։
Գյուղատնտեսությանը խանգարեց արդունաբերությունը:Բոլորը սկսեցին զբաղվել մանուֆակտուրաներով,մեքենաների արտադրությամբ:
5․ Ի՞նչ է արդյունաբերական հեղաշրջումը։ Ո՞ր երկրում և ե՞րբ առաջինը տեղի ունեցավ արդյունաբերական հեղաշրջում։
Արդյունաբերական հեղափոխություն — ձեռքի աշխատանքից անցումը մեքենայականի, մանուֆակտուրայի վերածումը ֆաբրիկայի։ Դա ագրարային տնտեսությունից արդյունաբերական արտադրության անցում է, որը հանգեցնում է հասարակության վերափոխման։ Արդյունաբերական հեղափոխությունը տարբեր երկրներում տեղի էր ունենում տարբեր ժամանակահատվածներում, սակայն ընդհանուր առմամբ արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց 18-րդ դարի կեսերից և ավարտվեց 19-րդ դարում։ Արդյունաբերական հեղափոխության հետևանքով տեղի ունեցավ արդյունաբերության արագ զարգացում և կապիտալիզմի՝ որպես աշխարհի գերիշխող տնտեսական համակարգի հաստատող համակարգ։
6․ Ե՞րբ է կառուցվելլ աշխարհում առաջին գործարանը։
Առաջին գործարանը կառուցվել է Ֆրանսիայում 1890 թվականին:
7․ Տեխնիկական ո՞ր գյուտերը և գիտական հայտնագործությունները նպաստեցին արդյունաբերական հեղաշրջման ծավալմանը։
Հեղաշրջման պատճառը դա մեքենաների արտադրությունն էր:Շոգեմեքենան,շոգենավը, շոգեքարշը,շոգեշարժիչը։
8․ Փաստերով հիմնավորե՛ք, որ Անգլիան արդյունաբերական հեղաշրջման ավարտին դարձել էր աշխարհի ամենազարգացած երկիրը։
Արտադրության ամենատարբեր ճյուղերի աննախադեպ զարգացումը Անգլիան դարձրեց մեկ տնտեսական ամբողջություն:Զարգացավ համազգային շուկան: Շուկան էր որոշում ինչ արտադրել,ինչ որակի ու քանակի և ինչ գնով վաճառել:Արդյունաբերական հեղաշրջման ավարտին Անգլիան դարձավ աշխարհի ամենաարգացած երկիրը:1851թ.Լոնդոնում կազմակերպվեց տնտեսական նվաժումների առաջին համաշխարհային ցուցահանդեսը:Ցուցահանդեսին մասնակցել են նաև հայ ձեռներեցներ,որոնց արտադրանքի նմուշներն արժանցել են բարձր պարգևների:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы