1․Ի՞նչ անուն ստացավ նոր ժամանակներում ձևավորված հասարակարգը։ Ի՞նչու։
XVIIդ․ սկսած՝ տնտեսական առաջընթացը հանգեցրեց Եվրոպայի նոր հասարակարգի ձևավորմանը։ Այն ընդունված է անվանել արդյունաբերական հասարակություն։
2․ Որո՞նք էին նոր հասարակարգի գլխավոր սոցիալական ուժերը ձեր կարծիքով ձեռնելեցն ու բանվորը ինչո՞վ էին տարբերվում միջնադարյան ազնվական գյուղացուց։
3․ Ովքե՞ր և ինչպե՞ս էին դառնում ձեռներեց։
Նոր ժամանակներում հասարակության ընկերային պատկերը հիմնովին փոխվեց։ Արդյունաբերական հասարակության կարևոր դեմքը դարձան ձեռներեցները և բանվորները։ Ձեռներեցներին անվանում էին բուրժուա, իսկ ավելի ուշ նաև կապիտալիստ։
Բուրժուա ասելով՝ նկատի ունեին քաղաքի պատվարժան բնակիչներին՝ բժիշկներ, փաստաբաններ, դատավորներ, դեղագործներ, վաճառականներ, դրամատերեր։
4․ Ինչու՞ մտավորականության թիվը կտրուկ աճեց։
Քանի որ զարգացած երկրներում միտում կար գրագիտությունը դարձնելու համատարած։
5․ Նոր ժամանակներում ինչո՞վ էր պայմանավորված քաղաքների դերի և քանակի աճը։
XVI դ․ ի վեր Եվրոպայում քաղաքներն աննախադեպ զարգացում ապրեցին։ Ձևվավորվեցին արդյունագործական քաղաքներ, որտեղ կենտրոնացած էին մանուֆակտուրաները, շուկաները, պահեստները և դրամատները։
6․ Ո՞վ էր Ա․Սմիթը, ի՞նչն էր նա համարում ազգերի հարստության աղբյուրը։
XVIIIդ․ անգլիացի տնտեսագետ Ա․ Սմիթը ապացուցեց, որ ազգերի հարստության աղբյուրը աշխատանքն է։
7․ Նկարագրե՛ք մարդկանց կենապայմանները և դրանցում տեղի ունեցած փոփոխությունները Նոր դարերի առաջին փուլում։