Տեսանյութ Գալիլեո Գալիլեյի մասին
6 Հետաքրքիր և զարմանալի փաստեր Գալիլեո Գալիլեյի մասին

Գալիլեո Գալիլեյ, իտալացի ֆիզիկոս, աստղագետ, ինժեներ և փիլիսոփա, նրան երբեմն բազմագիտակ էին անվանում։ Գալիլեյը ճանաչվել է «դիտողական աստղագիտության», «ժամանակակից ֆիզիկայի», «գիտական մեթոդի» և «ժամանակակից գիտության հայրը»։ Գալիլեյը ուսումնասիրել է մեխանիկական շարժման արագությունը և արագացումը, գրավիտացիան, մարմինների ազատ անկումը, իներցիան, հարաբերականության սկզբունքը, ինչպես նաև աշխատել է կիրառական գիտության մեջ և տեխնիկայում, նկարագրել է ճոճանակների և «հիդրոստատիկ կշեռքների» հատկությունները։ Իր նվաճումների մեջ մտնում են աստղադիտակի բարելավումները, որով դիտել է տարբեր երկնային մարմիններ, ջերմադիտակի և զանազան ռազմական կողմնացույցների հայտնագործումը։ Նրա ներդրումը դիտողական աստղագիտության մեջ ներառում է Վեներայի փուլերի հաստատումը, Յուպիտերի չորս խոշոր արբանյակների հետազոտումը, Սատուրնին հետևելը և արևաբծերի վերլուծությունը։
Հելիոցենտրիզմի պաշտպանությունը Գալիլեյի և Կոպերնիկոսի կողմից վիճարկելի էր նրա կենդանության օրոք, այն ժամանակ, երբ շատերը հարում էին երկրակենտրոն մոդելին։ Գալիլեյը հակամարտության հանդիպեց այն աստղագետների կողմից, որոնք կասկածում էին արևակենտրոնությանը՝ դիտվող աստղային պարալաքսի բացակայության պատճառով։ Այս հարցը քննարկվեց հռոմեական ինկվիզիցիայի կողմից 1615 թվականին, որը այն եզրակացության եկավ, որ արևակենտրոնությունը «հիմար և անհեթեթ, հերետիկոսական գաղափար է փիլիսոփայության մեջ, քանի որ այն բազմիցս հակասում է Սուրբ Գրքին»։ Հետագայում Գալիլեյը պաշտպանեց իր տեսակետը «Համաշխարհայինն համակարգերի երկու գլուխների երկխոսության» (1632) մեջ, որը, հավանաբար հասնելով Ուրբան VIII Պապին, հանգեցրեց նրան, որ ճիզվիտները, ովքեր մինչ այդ պահը պաշտպանում էին Գալիլեյին, ևս հակադրվեցին նրան։ Ինկվիզիցիան Գալիլեյին դատի տվեց և ճանաչեց նրան որպես «մոլի հերետիկոս»։ Գալիլեյը իր մնացած կյանքը անցկացրեց տնային կալանքի տակ։ Գտնվելով տնային կալանքում՝ նա գրեց «Երկու նոր գիտություններ» գիրքը, որում շարունակեց քառասուն տարի առաջ սկսած իր աշխատանքը երկու գիտության վերաբերյալ, որոնք այժմ կոչվում են նյութերի կինեմատիկա և ամրություն։
Գալիլեյը ծնվել է 1564 թվականի փետրվարի 15-ին Իտալիայի Պիզա քաղաքում (որն այն ժամանակ Ֆլորենցիա դքսության կազմի մեջ էր), ազնվազարմ, սակայն աղքատացած ազնվական, հայտնի լյութերական Վինչենցո Գալիլեյի ընտանիքում, ով երաժշտության տեսաբան և վինահար էր։ Գալիլեո Գալիլեյի ամբողջական անունը Գալիլեո Դի Վինչենցո Բոնայուտի դե Գալիլեյ էր ։ Նրա մայրը՝ Ջուլիան՝ նախկին Ամանատի, ամուսնացել էր Վինչեցոյի հետ 1562 թվականին։ Գալիլեյը դարձավ հայտնի լյութերական և իր հոր պես թերահավատորեն տրամադրվեց հաստատված իշխանությունների դեմ։ Գալիլեյի տոհմի ներկայացուցիչները հիշատակվում են փաստաթղթերում 14-րդ դարից սկսած։ Նրա որոշ նախնիներ եղել են Ֆլորենցիայի Հանրապետության կաթոլիկ վանահայրեր , իսկ նախապապը եղել է հայտնի բժիշկ և նույնպես կրել է Գալիլեո անունը, ով 1445 թվականին ընտրվել է հանրապետության ղեկավար։
Վինչենցո Գալիլեյի և Ջուլի Ամանատիի ընտանիքում կար վեց երեխա, բայց ողջ մնալ հաջողվեց միայն չորսին՝ Գալիլեոյին (երեխաներից ավագին), աղջիկներին՝ Վիրջինիային, Լիվիին և կրտսեր որդուն՝ Միքելանջելոյին, վերջինս նույնպես հայտնի դարձավ որպես կոմպոզիտոր-վինահար։ Միքելանջելոն երբեմն պարտք էր վերցնում Գալիլեյից իր երաժշտական գործունեության համար, որն էլ հավանաբար առիթ հանդիսացավ, որ Գալիլեյը վաղ հասակից սկսի զբաղվել այնպիսի հայտնագործություններով, որոնք նրան հավելյալ եկամուտ կբերեին։ 1572 թվականին Վինչենցոն տեղափոխվեց Ֆլորենցիա՝ Տոսկանյան դքսության մայրաքաղաք։ Այնտեղ կառավարող Մեդիչիների դինաստիան հայտնի էր արվեստի և գիտության լայն և մշտական հովանավորությամբ։