- 1․ XIXդ․ սկզբին ո՞րն էր Արևելյան Հայաստանի ամենաազդեցիկ վարչական միավորը։
Ամենաազդեցիկ վարչական միավորը Երևանի խանությունն էր։ Երևանի խանը՝ սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հայաստանի Կառավարիչներից ամենաազդեցիկն էր։
2․ Հայաստանի ո՞ր մասերն էին մտնում Ղարաբաղի խանության կազմի մեջ։
Ղարաբաղի խանության կենտրոնը հինավուրց Շուշին էր։ Արցախի և Սյունիքի զգալի մասը կազմող այս վարչական միավորը գերազանցապես հայաբնակ էր։ Այստեղ դեռ իրենց ազդեցությունն էին պահպանում հայ մելիքական տները, ովքեր իրենց տիրույթներում ունեին որոշակի ինքնավար իրավունքներ։
3․Ե՞րբ է սկսվել ռուս-պարսկական պատերազմը։ Համառոտ ներկայացրե՛ք պատերազմի ընթացքը։
Համոզվելով, որ Անդրկովկասի մնացած մասի նվաճումը խաղաղ եղանակով այլևս հնարավոր չէ՝ Ռուսաստանը 1804թ․ պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ։
Ռուսական զորքերը նույն թվականի մայիսին գրավեցին Գանձակի խանության տարածքը և պաշարեցին Արևելյան Հայաստանում պարսիկների ամենաուժեղ հենակետը՝ Երևանի բերդը։
4․ Ի՞նչ արդյունքներ ունեցավ ռուս-պարսկական պատերազմը։
Պարսկական կողմը հարկադրված էր 1813թ․ հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքել հաշտություն։ Այս պայմանագրով Իրանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան Վրաստանից, Արևելյան Անդրկովկասից, Գանձակից, Արցախից, Շիրակից, Զանգեզուրից, Լոռուց, Շամշադինից։