Հայոց լեզու․ Գործնական քերականություն․ Դարձվածքներ

  1. Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
    Իրար սրտից ջուր խմել – մեկը մյուսի սրտովը լինել՝ խոսել՝ վարվել
    Հազար մաղով անցկացրած – առանց ամոթի՝ անամոթ
    Հիվանդի համար ջուր բերող –օգնող, հասնող
    Գլխին կրակ թափել – զայրանալ, բարկանալ
    Կանաչ-կարմիրը կապել – պսակել, ամուսնացնել
    Կոպեկի համար մեռած –  գծուծ, ագահ
    Ուրիշի բնում ձու ածել – օգուտը ուրիշին տալ
    Ոտքի կոխան դարձնել – ոտքերի տակ տալ
    Փուշը մատից հանել – որևէ բանով օգնել
    Գրքի մի երեսը կարդալ — մակերեսայն պատկերացում ունենալ

2. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    4.աչքերը փակել – մեռնել
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    գլխարկը գետնովը տալպատիվը գցել
    8. գլխին տալ — ուրախանալ:
    Ողջունել

    3.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
  2. Լեղին ճաքել
    Արթնանալով շինարարության աղմուկից կարծես լեղաճաք եղա։
  3. արյունը գլխին խփել
    Մայրիկը երբ, լսեցպատերազմի լուրը արյունը գլխին խփեց։
  4. հոգին ավանդել
    Վերջապես նրա հոջին ավանդեց։
  5. անարգանքի սյունին գամել
    Մայրիկը նրան անարգանքի սյունին գամեց երբ իմացավ, որ դասերը չի սովորել։
  6. ճամփա պահել
    Տղան ընկերոջը օնելու համար ճամփա պահեց։
  7. ականջի հետև գցել:
    Նա ականջի հետև գցեց իր դասերը, և այդպես էլ չարեց։

4. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել- ձեռք առնել
հիվանդանալ- անկողին ընկնել
օգնել- ձեռք մեկնել
հասկանալ- ականջը մտնել, ուղեղում մտնել, գլխի ընկնել
մեռնել- շունչը փչել,
անտեսել- ականջի հետև գցել
ծուլանալ- ալարը գալ
ուրախանալ- աշխարհով մեկ լինել
ճարպիկ- աղվեսի ճութ
թանկ- ոսկու գին ունենալ
սպառնալ- սուր ճոճել
գունատվել- պատի ծեփ դառնալ
էժան-ջրի գին

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы