Հանրահաշիվ․ Տեղադրման եղանակը․ Տեսական նյութ

ԱՆՊԱՅՄԱՆ ԴԻՏԵԼ՝
>> Տեսադաս Ա
Այս դասին դիտարկվում են երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգեր, որոնցում անհայտների բոլոր գործակիցները զրոյից տարբեր են և համեմատական չեն:

Յուրաքանչյուր այդպիսի համակարգ ունի միակ լուծում:

Օրինակ: Լուծենք 

հավասարումների համակարգը:

Առաջին հավասարումից y-ն արտահայտենք x-ով՝

                                      y=2x+4:

Այժմ երկրորդ հավասարման մեջ y-ի փոխարեն տեղադրենք 2x+4-ը և կստանանք՝

                                     3x+4(2x+4)-27=0:

Լուծելով արդեն մեկ անհայտով առաջին աստիճանի ստացված հավասարումը՝ կստանանք, որ x=1:
x-ի ստացված արժեքը կտեղադրենք y=2x+4 հավասարման մեջ և կստանանք, որ y=6: Այսպիսով, x=1, y=6: Տեղադրելով նշված արժեքները հավասարումների համակարգի մեջ՝ համոզվում ենք, որ դրանք, իրոք՝ բավարարում են այդ հավասարումներին:
Հետևաբար համակարգն ունի միակ լուծում՝ (1;6):

Համակարգի հավասարումներից մեկում կարելի էր նաև x-ը արտահայտել y-ով և x-ի ստացված արժեքը տեղադրել մյուսի մեջ:Լուծման հետևյալ եղանակը կոչվում է տեղադրման եղանակ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы