
1․Ի՞նչ քաղաքականություն էր վարում Նադիրը Հայաստանում։
Աֆղանների և թուրքերի հետ պայքարում պարսից զորահրամանատար Նադիրը հաջողությունների հասավ։ Նա երկրից դուրս քշեց աֆղաններին և լուրջ հաղթանակներ տարավ թուրքական զորքի նկատմամբ։
Ռուսաստանի օժանդակության բացառման պայմաններում իրական հիմքեր ստեղծվեցին հայ-իրանական համագործակցության ծավալման համար։ Հայաստանում Նադիրի վարած քաղաքականությունն ընդգրկում էր ռազմական, վարչաքաղաքական ու առևտրատնտեսական ոլորտները։
2․ Որո՞նք էին Խամսայի մելիքությունները, ի՞նչ կարգավիճակ ստացան դրանք Նադիրի օրոք։
Շուտով Նադիրը Արցախը Գանձակի խանությունից անջատելով՝ դարձրեց առանձին վարչական միավոր 1736 թվականին։ Նա վերահաստատեց Արցախի ներքին բաժանումն ու մելիքների ժառանհական իրավունքները։
Արցախի մելիքությունները՝ Ջրաբերդ Գյուլիստան, Խաչեն, Վարանդա և Դիզակ, սկսեցին անվանել Խամսայի հինգ մելիքությունները։
3․ Ինչու՞ XVIII դ․ կեսերից արդիականացավ սեփական պետականություն ունենալու գաղութահայության ձգտումը։
Հայ ազատագրական շարժման գործում անվիճելի է գաղութահայ կենտրոնների դերը, որոնք սկսեցին աշխուժանալ XVIII դ, կեսերից։ Առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը։
4․ Ո՞վ էր Հովսեփ Էմինը։ Ներկայացրե՛ք նրա գործունեությունը։
Էմինը ծնվել է 1726 թ․ Պարսկաստանի Համադան քաղաքում։ Այստեղից իր ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան և հաստատվել Կալկաթայում։ Երիտասարդ Էմինը գիտեր Հայաստանի ծանր վիճակի մասին, տեսնում էր իր հայրենակիցների թշվառությունը , դա հատկապես ակնառու էր, երբ համեմատում էր եվրոպացիների բարվոք պայմաննների հետ։ Նա ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարով։
5․ Ո՞ր երկրների հետ էր կապվում Հայաստանի ազատագրության հարցը Հովսեփ Էմինը։ Ինչու՞ չիրականացավ նրա ծրագիրը։
Ծանոթանալով իրավիճակին՝ էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պոտության օժանդակմամբ։ Այս առումով նա հնարավոր դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին։
6․ Ո՞վ էր ստեղծել Մադրասի խմբակը։ Լուսաբանե՛ք դրա գործունեության արդյունքները։
Հնդկաստանի Մադրաս քաղաքում Շահամիր Շահամիրյանի գլխավորությամբ մի խումբ հայրենասերներ XVIII դ․ երկրորդ կեսին ստեղծեցին խմբակ։ Նրանք հիմնավոր գործունեություն ծավալեցին Հայաստանի ազատագրումը նախապատրաստելու և հայկական պետականության վերականգման գաղափարը քարոզելու ուղղությամբ։
7, Ներկայացրե՛ք Հովսեփ Արղությանի և Շահամիր Շահամիրյանի նախագծերը։ Ի՞նչ անուններով են դրանք հայտնի։